կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-13 15:01
Տարածաշրջան

Ե՞րբ է բացվելու Հայաստանի հետ սահմանը. Կարո Փայլանը՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային.

Ե՞րբ է բացվելու Հայաստանի հետ սահմանը. Կարո Փայլանը՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային.

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը, համաձայն Սահմանադրության 98-րդ հոդվածի և խորհրդարանի կանոնակարգի 96 և 99 կետերի, գրավոր հարցում է ուղարկել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային՝ գրավոր պատասխան ակնկալելով հետևյալ հարցերին.

«Թեև 1991 թվականին Թուրքիան դարձավ առաջին երկիրը, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը, 1993 թվականին Ղարաբաղյան պատերազմի պատճառով փակեց Հայաստանի հետ իր սահմանները, սառեցրեց դիվանագիտական ու քաղաքական հարաբերությունները և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապեց հայկական զորքերի՝ Ադրբեջանի տարածքից դուրսբերման հետ (Փայլանն օգտագործել է «Ադրբեջանի տարածքներ» արտահայտությունը): Ղարաբաղյան պատերազմից հետո անցյալ տարի ձեռք բերված հրադադարի համաձայնագրի համաձայն՝ հայկական զորքերը լքեցին այն տարածքները, որոնք տասնամյակներ շարունակ գտնվում էին իրենց վերահսկողության տակ: Վերջերս նախագահ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Փաշինյանը հանդես եկան հայտարարություններով՝ կոչ անելով կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները:

Վերոնշյալի կապակցությամբ.

- ի՞նչ ուղի կընտրեք Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար,

- ե՞րբ եք բացելու Հայաստանի հետ սահմանը,

 -ե՞րբ եք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ,

- ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու Հայաստանի հետ վստահելի հարաբերություններ ապահովելու համար,

- Հայաստանի հետ քննարկում կա՞ ցամաքային և երկաթուղային տրանսպորտի ապահովման վերաբերյալ,

- պատրաստվու՞մ եք հանդես գալ դեպի Հայաստան ուղիղ չվերթեր բացելու նախաձեռնությամբ»,- նշված է գրավոր դիմումում։