Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) թուրք պատգամավոր Կարո Փայլյանը խորհրդարանում հարցեր է ուղղել երկրի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուին՝ կապված հայ-ադրբեջանական վերջին սրացումների ժամանակ Ադրբեջանին աջակցելու Անկարայի պատրաստակամության մասին:
Ըստ Փայլանի՝ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և, հետևաբար, պետք է չեզոք մնա:
Փայլանը հետևյալ հարցադրումներն է հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարին.
- Արդյո՞ք հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում ցուցաբերում եք կողմնակալ դիրքորոշում՝ ելնելով էթնիկական պատճառներից:
- Դեռ չե՞ք հասկացել, որ ռասիստական արտաքին քաղաքականությունը «բենզին է լցնում» և միայն խնդիրներ է ավելացնում:
-Արդյո՞ք թուրքական ռազմարդյունաբերական համալիրը պլանավորում է ավելացնել Ադրբեջանին զենքի վաճառքի ծավալները:
-Այս պատճառով ե՞ք, դուք բարձրացնում եք լարվածությունը:
-Մտածում եք Ադրբեջան զորք ուղարկելու մասին:
-Ինչու՞ է Թուրքիան առաջնորդվում արտաքին քաղաքականության մեջ էթնիկական նախասիրություններով:
- Երբեմն հիշո՞ւմ եք, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, որը ստեղծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լարվածությունը մեղմելու համար:
- Դեռ չե՞ք հասկացել, որ Կովկասի ապակայունացումը ձեռնտու է միայն Ռուսաստանին:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարարության սպառնալիքը հայ-թուրքական սահմանային գոտում տեղակայված ատոմակայանի վրա հարված հասցնելու պատրաստակամության մասին։