| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայկական ժամանակաը գրում է. «Երեկ` ժամը 18.30-ին, Ազգային ժողով էին ժամանել ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը և պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը՝ մասնակցելու իրավիճակին նվիրված փակ լսումներին։ Պաշտպանության փոխնախարարին լսումներից առաջ մի քանի հարց ուղղեցինք՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Պարզվեց, որ զինադադարի պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախազահող բոլոր երկրների միջնորդությամբ, ինչպես նաև նախաձեռնվել են բանակցություններ։
 - Պարոն Տոնոյան, այս ինչ զինադադար է, որքան կտևի, ինչի հետ էր կապված։ Ճի՞շտ է, որ Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ երկրների ԱԳ նախարարների հանդիպման հետ է կապված։
 -  Ես մեկնաբանություններ չտամ զինադադարի պատճառների վերաբերյալ, որովհետև պատճառները լրիվ այլ են. կա նախաձեռնություն և այդ նախաձեռնության շրջանակներում հիմա բանակցություններ են ընթանում, և ես այժմ իրավասու չեմ խոսելու դրա մասին։
 - Վերականգնվե՞լ են այն դիրքերը, որ եղել են մինչև ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Աղբյուրներ կան, որ Ջաբրայիլի, Մատաղիսի և Մարտակերտի ուղղություններով դիրքերի կորուստ ունենք այս պահի դրությամբ և դրա փոխարեն այլ համարժեք դիրքերի գրավում։
 - Ես այսպես ձևակերպեմ` կա հակառակորդի կողմից որոշակի առաջխաղացում, բայց դիրքերի գրավում, այդպիսի հասկացություն ես չէի օգտագործի։
 -  Մինչև ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա դիրքային իրադրությունը վերականգնված չէ, փաստորեն։
 - Այս փուլում մասամբ վերականգնված է։
 - Իսկ որքանո՞վ է հնարավոր կողմերի վերադարձը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցությունների սեղանի շուրջ երկարաժամկետ կտրվածքով։
 - Ամեն ինչ կախված է միջնորդների աշխատանքի էֆեկտիվությունից և մեր զինված ուժերի գործողություններից։
 -  Ճի՞շտ է արդյոք, որ միջնորդը ռուսական կողմն Է
 - ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախազահող երկրների ներկայացուցիչները միջնորդության մեջ ընդգրկված են, ինչպես նաև Ռուսաստանը։
 - Պարոն Տոնոյան, քաղաքական գործիչները և հատկապես ժողովուրդը պնդում են, որ մենք ի վերջո պետք Է վերջ դնենք այս հարցին՝ հակառակորդին լուրջ տարածքային կորուստներ հասցնելով։ Մենք, նախ՛ ի վիճակի ենք դա անել այս պահին, և կգնա՞նք նման քայլի, թե՞ ոչ։
 - Իհարկե, ի վիճակի ենք. իրադրությունից ելնելով որոշում կկայացվի։ Ամեն դեպքում մենք մեր պլաններն ունենք։
 - Այս օրերին բոլորին մի հարց Է տանջում՝ «Իսկանդերը» ե՞րբ ենք օգտագործելու։
 -  Կարծում եք, այդ վիճա՞կն Է։
 Փոխնախարարը հակված չէր շատ խոսել և վերջին հարցին հարցով պատասխանելով հեռացավ»։
 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։