|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Կ.Պոլսից պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում առաջարկել է նույնականացման քարտերից հեռացնել կրոնական պատկանելության և ազգության մասին նշումները:
Ըստ Demokrathaber-ի` Փայլանը նշել է, որ դավանանքի և ազգության մասին նշումները խտրականություն են դնում՝ իր հետ կատարված դեպքերից մեկն օրինակ բերելով:
«Մանկուց ի վեր, երբ այցելել եմ պետական հաստատություն, նույն խնդրի առաջ եմ կանգնել: Նայում են՝ Կարո, իրենց անծանոթ անուն, շրջում են քարտը ու տեսնում են, որ քրիստոնյա է: Մի օրում լուծելի հարցը տևում է 10 օր: Բազմիցս խտրականության առաջ եմ կանգնել»,- պատմել է պատգամավորը: