|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանության մասին օրենքի հետևանքներն ուսումնասիրելու վերաբերյալ դիմում է ներկայացրել մեջլիսին:
Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս»-ը տեղեկացնում է, որ «Ժամանակավոր տեղահանության օրենք»-ն ընդունվել էր 1915 թվականի մայիսի 27-ին:
Փայլանը պահանջել է ուսումնասիրել այդ ժամանակաշրջանի կառավարության և պետական պաշտոնյաների պատասխանատվության հարցը և տեղահանության հետևանքների` մինչ օրս շարունակվող ազդեցությունը: Նա իր դիմումի մեջ ընդգծել է այն փաստը, որ «Ժամանակավոր տեղահանության օրենք»-ի ընդունումից հետո Օսմանյան կայսրությունում բնակվող հայերը ենթարկվել են տեղահանման՝ ուշադրության արժանացնելով նաև դրա հետևանքով ասորիների, քաղդեացիների, եզդիների և հույների կոտորածը: «Թեև 102 տարի է անցել, բայց վերոնշյալ օրենքի հետևանքները Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից չեն ուսումնասիրվել»,-նշել է Փայլանը:
Փայլանը նշել է, որ տեղահանության մասին օրենքի պատճառով բազմաթիվ մշակութային արժեքներ ու անշարժ գույք բռնազավթվել է կամ էլ առգրավվել պետության կողմից: