կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-27 14:56
Տարածաշրջան

Կարո Փայլանը Թուրքիայի ՊՆ-ին հիշեցրել է ապրիլի 24-ին հայ զինծառայող Սևակ Բալըքչըի սպանության դեպքը

Կարո Փայլանը Թուրքիայի ՊՆ-ին հիշեցրել է ապրիլի 24-ին հայ զինծառայող Սևակ Բալըքչըի սպանության դեպքը

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հարց է ուղղել երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին՝ կապված թուրքական ԶՈւ-ն «Իսլամի վերջին բանակ» կոչելու` նրա հայտարության հետ:

Ըստ T24-ի` քննադատելով նախարարի այս հայտարարությունը` Փայլանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ են այդ դեպքում թուրքական բանակ զորակոչվում նաև քրիստոնեություն, հուդայականություն և այլ կրոններ դավանող քաղաքացիներ: «Թուրքիայի բանակն իսլամական բանա՞կ է։ Եթե` այո, ինչո՞ւ են քրիստոնյաները, հրեաները և այլ կրոններ դավանողները ծառայում այդ բանակում»,- հարցրել է պատգամավորը:

Ի պատասխան` նախարարը մեջբերել է Թուրքիայի Սահմանադրության այն կետը, համաձայն որի` Թուրքիայի քաղաքացի հանդիսացող և 20 տարեկանը լրացած յուրաքանչյուր տղամարդ ենթակա է, առանց կրոնական խտրականության, զինվորական ծառայություն անցնելու։

Փայլանը նախարարի ուշադրությունն է հրավիրել նաև թուրքական բանակում զինվորների կասկածելի մահերի դեպքերին: Նա նշել է, որ այդ սպանություններից շատերի հիմքում ընկած են նաև կրոնական ու ազգային խտրականության դրսևորումները: Փայլանը մասնավորապես հիշեցրել է 2011 թվականի ապրիլի 24-ին հայազգի զինծառայող Սևակ Բալըքչըի սպանության դեպքը, որի մեղավորները մինչս օրս չեն պատժվել:

Ի պատասխան` նախարարն ասել է. «Ձեր նշած հանցանքն ապացուցող որևէ տեղեկություն, ահազանգ կամ զեկույց ներկայացված չէ»: