Փոխարժեքներ
03 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Yerkir.am-ը ներկայացնում է «Այս օրը պատմության մեջ» նախագիծը, որի շրջանակներում ամեն օր կներկայացնենք տվյալ օրվա իրադարձությունները:
Նոյեմբերի 28
1820 թվականի այս օրն է ծնվել գերմանացի նշանավոր փիլիսոփա Ֆրիդրիխ Էնգելսը, որը նաև մարքսիզմի հիմնադիրներից մեկն է:
Էնգելսը զբաղվել է նաև Հայաստանին առնչվող հարցերով։ Նա համակրանքով է վերաբերվել հայ ժողովրդի ազատագրական շարժմանը ՝ ընդդեմ թուրքական ու ցարական բռնապետությունների, բարեկամական կապեր է ունեցել հայ հեղափոխական գործիչների հետ, հետաքրքրվել է Հայաստանի պատմական անցյալով:
Իր հուշերից մեկում Էնգելսն ասել է. «...Հայաստանի ազատագրումը թուրքերից, ինչպես նաև ռուսներից հնարավոր կդառնա, երբ տապալվի ռուսական ցարիզմը»:
1881 թ. նոյեմբերի 28-ին է ծնվել ավստրիացի գրող, գրաքննադատ Ստեֆան Ցվայգը:
Նա մոտ երեսուն տարի աշխատել է ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի կենսագրության վրա:
1943 թվականին սկսվեց Թեհրանի կոնֆերանսը՝ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի, ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի մասնակցությամբ:
1975 թվականին Արևելյան Թիմորը հռչակեց իր անկախությունը Պորտուգալիայից:
Նմանօրինակ մեկ իրադարձություն ևս տեղի ունեցավ 16 տարի անց: 1991 թ. Հարավային Օսիան հռչակեց իր անկախությունը:
Իսկ 9 տարի առաջ՝ 2010 թվականի այս օրը, «ՎիքիԼիքս» միջազգային կազմակերպությունն իր պաշտոնական կայքում տեղադրեց 251.287 ԱՄՆ կառավարական հեռագրեր: Այս պահին կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը Բելմարշի բանտում է: