կարևոր
1924 դիտում, 10 ժամ առաջ - 2025-07-26 14:28
Քաղաքական

Իրանը Կովկասում ստիպված է գործել տարածաշրջանի համար սրվող մրցակցության պայմաններում

Իրանը Կովկասում ստիպված է գործել տարածաշրջանի համար սրվող մրցակցության պայմաններում

Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշեւը թե Expert ալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ շահեր է հետապնդում եւ ինչով է առաջնորդվում Արեւելքում Ռուսաստանի գլխավոր ռազմավարական գործընկերը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը:

- Որո՞նք են Իրանի հիմնական ռազմավարական շահերը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Ինչպե՞ս կարելի է գնահատել Իրանի կարողությունը՝ ապահովելու դրանց կատարումը։ Նկարագրեք այն հիմնական քաղաքական, տնտեսական կամ ռազմական գործիքները, որոնք Իրանն օգտագործում է այս համատեքստում:

- Երկար ժամանակ ժամանակակից Հարավային Կովկասի (Անդրկովկաս) տարածքի մեծ մասը մտնում էր Իրանի ռազմաքաղաքական եւ մշակութային ուղեծրի մեջ, ինչը մեծապես կանխորոշում է իրանցիների երկարաժամկետ հետաքրքրությունն իր նախկին կայսերական ծայրամասի նկատմամբ։ Իհարկե, բացի պտմական հիշողություններից, խոսքը զուտ պրագմատիկ բնույթի նկատառումների մասին է՝ ներառյալ տնտեսական կապերը եւ անդրսահմանային տրանսպորտային եւ էներգետիկ նախագծերի նախագծերը (ինչպիսիք են Հյուսիս – Հարավ– ը, Պարսից ծոց-Սեւ ծով հիպոթետիկ էներգետիկ միջանցքը եւ այլն), որոնք անվտանգության ամուր երաշխիքների կարիք ունեն, որոնք հազիվ թե հասանելի լինեն ներկայիս ոչ դյուրին ռազմաքաղաքական իրադրությունում։

Հաշվի առնելով անջատողական եւ իրրեդենտիստական տրամադրությունների տարածման հնարավոր վտանգը՝ Իրանի իշխանությունները ձգտում են թույլ չտալ կտրուկ շարժումներ՝ խիստ զգուշավորությամբ արձագանքելով տարածաշրջնային հաշվեկշիռների ոչ բոլոր կտրուկ փոփոխություններին, ինչպես դա եղավ, օրինակ, 2020 թ-ին՝ ղարաբաղյան «44-օրյա» պատերազմի ժամանակ, որը նկատելի ոգեւորություն առաջացրեց թյուրք ժողովուրդների եւ էթնիկ խմբերի շրջանում։

Ղարաբաղյան «առաջին» պատերազմի ժամանակ հարավային հարեւանը մի կողմից բացել է իր սահմանները ադրբեջանցի փախստականների առջեւ, մարդսիրական եւ բժշկական օգնություն ցուցաբերել նրանց։ Միաժամանակ, Իրանի աջակցության շնորհիվ սկզբում կազմակերպվեց լաստանավային հաղորդակցություն Կասպից ծովով, տեղադրվեց պոնտոնային կամուրջ Արաքս գետի վրա, որը ոչ պակաս կարեւոր դեր խաղաց Հայաստանի ադրբեջանա-թուրքական շրջափակման հետեւանքների մեղմման առումով։ 1990-ականների սկզբի էներգետիկ կոլապսը Վրաստանում տեղական մակարդակում նույնպես մեծամասամբ հաղթահարվել է «կերոսինների» եւ իրանական այլ ներկրումների հաշվին։ 2006 թ-ի սկզբին ռուս-վրացական հարաբերություններում հերթական ճգնաժամի ժամանակ, գազատարի պայթյունից եւ գազի մատակարարման ժամանակավոր դադարեցումից հետո, Իրանը եւս օգնության հասավ:

Իհարկե, իրանցիների քաղաքականությունը թելադրված էր ոչ միայն բարեգործությամբ, այլ առաջին հերթին՝ անվտանգության նկատառումներով, հարեւան տարածաշրջանում Իսլամական Հանրապետությանը, առաջին հերթին՝ Իսրայելին եւ ԱՄՆ – ին թշնամական տեսակներին թույլ չտալու ձգտմամբ։ Պետք է խոստովանել՝ այստեղ լիարժեք հաջողության հասնելը շատ խնդրահարույց էր, քանի որ Կովկասը (Սեւծովյան-Կասպյան տարածաշրջան) տեղակայված էր մի քանի անդրսահմանային տրանսպորտային ուղիների խաչմերուկներում եւ տարածաշրջանի բաց արտաքին ազդեցության համար:

Որոշ դիտորդներ ուշադրություն են դարձնում այսպես կոչված «իրանական էքսպանսիայի» գաղափարական բաղադրիչին, սակայն այն ի սկզբանե չէր կարող կենդանի արձագանք գտնել քրիստոնյա Հայաստանում եւ Վրաստանում, յան դեպքում, երբ Ադրբեջանում աշխարհիկ ռեժիմը վաղուց եւ խիստ վարչական հսկղության տակ էր դրել ցանկացած պոտենցիալ «իրանական ազդեցության գործակալների»: Իմ կարծիքով՝ պետք է համաձայնել հետազոտողների հետ, որոնք կարծում են, որ «հեղափոխական» գաղափարների ազդեցությունն Իրանի արտաքին քաղաքակնության վրա անշեղորեն նվազում է՝ տեղը զիջելով պրագմատիկ շահերին, այդ թվում՝ վերջին մի քանի տարիներին չափազանց սրված ազգային անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները հարթելու ձգտմանը (առնվազն 2020ի հունվարին Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից սկսած)։

– Ինչպե՞ս կարելի է բնութագրել Իրանի ներկայիս հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ: Որո՞նք են համագործակցության հիմնական կետերը, որտեղ են գտնվում Իրանի եւ այդ պետությունների միջեւ առանձին-առանձին շփման գոտիները:

2020 եւ 2023ականների իրադարձություններից հետո, որոնք պսակվեցին Լեռնային Ղարաբաղի տարածքի վերջնական անցումով Ադրբեջանի վերահսկողության տակ, Իրանը փորձում է հարմարվել տարածաշրջանային նոր իրողություններին։ Իրանի հետ հարաբերււթյունների կտրուկ սրումը, ընդհուպ մինչեւ 2021-2022 Արաքսի ափերին զորավարժությունների ցուցադրական «փոխանակումը» փոխարինվեց կառուցողական երկխոսություն հաստատելու փորձերով։ Հայտնի է՝ 2024 թ-ի մայիսին մինչեւ վերջ չպարզված հանգամանքներում ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել են Ադրբեջան աշխատանքային ուղեւորությունից վերադարձած Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին եւ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը:

Ռայիսիի իրավահաջորդ, Արեւմտյան Ադրբեջան նահանգի թյուրքալեզու միջավայրից սերված Մասուդ Փեզեշքիյանը շարունակել է Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման ուղին, այդ թվում խորհրդանշական մակարդակով՝ մասնակցելով Խանքենդիում (Ստեփանակերտ) տնտեսական համաործակցության կազմակերպության վերջերս կայացած գագաթնաժողովին: Իրանցի հատուկջոկատայինները մասնակցել են ադրբեջանցիների հետ համատեղ «Արազ-2025» զորավարժություններին, այդ թվում՝ Բաքվի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Անհնար էր ուշադրություն չդարձնել այն հանգամանքին, որ քիչ առաջ տեղի ունեցած հայ-իրանական զորավարժությունների ընթացքում կողմերից յուրաքանչյուրը գործում էր իր ազգային տարածքում։ Միեւնույն ժամանակ, Իրանում հարցեր են մնում Իրանի դեմ վերջերս իսրայելական ռազմական գործողությանը Բաքվի կողմից հնարավոր աջակցության վերաբերյալ՝ ներառյալ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներին օդային տարածքի տրամդրումը (այդ թվում՝ վերալիցքավորման համար), հետախուզական տեղեկատվության փոխանցումը եւ այլն :Բաքվի վերածումն իսրայելցիների եւ թուրքերի, ինչպես նաեւ իսրայելցիների եւ «նոր» Սիրիայի ներկայացուցիչների միջեւ ոչ պաշտոնական բանակցությունների հարթակի կարող է հարցեր առաջացնել նաեւ Թեհրանում:

Իրանում մտավախություն ունեն նաեւ Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի ինքնավարության միջեւ արտատարածքային «Զանգեզուրի միջանցքի» ի հայտ գալուց, որը կարող է խախտել Իրանի անմիջական ցամաքային կապը Հայաստանի հետ՝ Բաքվին եւ Անկարային արտատարածքային վերահսկողություն տրամադրելով հայ-իրանական սահմանի Արաքսով փոքր հատվածի նկատմամբ։

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Բրյուսելի կողմից Թբիլիսիի իշխանությունների վրա գործադրվող կոշտ քաղքական ճնշումները, որոնք խորանում են տնտեսական շանտաժի փորձերով, Թբիլիսիին բացում են երկկողմ կապերի ընդլայնման որոշակի հնարավորություններ, հատկապես հաշվի առնելով «չինական» գործոնը։ «Վրացական երազանքի» կառավարությունն ավանդաբար ճկուն գիծ է պահպանել Իրանի հետ հարաբերություններում՝ վախենալով նրան ներգրավել Վաշինգտոնին եւ Արեւմտյան Երուսաղեմին զայրացնող նախագծերում:

Ինչպե՞ս եք գնահատում Իրանի դերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վեճերում:

Վերջերս իր հայ գործընկեր արմեն գրիգորյանի հետ զրույցում ԻԻՀ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիյանը հերթական անգամ հայտարել է Թեհրանի կողմից տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխութայն կտրուկ մերժման մասին՝ նախազգուշացնելով, որ հնարավոր տեղաշարժերը կարող են ապակայունացնել Հարավային Կովկասը եւ բացասաբար ազդել տարածաշրջանի բոլոր պետությունների շահերի վրա:

Հայտնի է՝ ներկայումս մշակվում է Փեզեշքիյանի պաշտոնական այցը Հայաստան, որը կոչված է մասամբ հավասարակշռելու իրանա-ադրբեջանական շփումների ակնհայտ ակտիվացումըՄիեւնույն ժամանակ, Թեհրանի, ինչպես նաեւ Մոսկվայի հնարավոր ազդեցությունը Բաքվի եւ Երեւանի միջեւ ընթացող բանակցային գործընթացի վրա, իմ կարծիքով, պետք չէ գերագնահատել, մանավանդ որ Իրանին ժամանակ է պետք հունիսյան իսրայելա-ամերիկյան ագրեսիայով երկրին հասցված զգալի վնասը վերականգնելու համար։  Այստեղ, ավելի շուտ, «ձեռքը զարկերակին» է պահում Էրդողանը, որը բազմիցս հայտարարել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման շահագրգռվածության մասին։

- Ի՞նչ կարելի է ասել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրանական ազդեցության մասին՝ համեմատած Ռուսաստանի եւ այլ տարածաշրջանային ու համաշխարհային տերությունների, հատկապես Չինաստանի հետ: Ինչպե՞ս եք գնահատում Իրանի վերաբերմունքը ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի, այս տարածաշրջանում Արեւմուտքի այլ գործողությունների նկատմամբ:

Երկար ժամանակ Կովկասյան տարածաշրջանը գտնվում էր Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ազդեցության տակ (որոնք իրենց պատմության տարբեր ժամանակահատվածներում կարող էին տարբեր կերպ կոչվել), սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո ստատուս-քվոն լուրջ փոփոխությունների ենթարկվեց, եւ այդ գործընթացը հեռու է ավարտված լինելուց։  Իրավիճակը տարածաշրջանում եւ նրա շուրջ դինամիկ փոխվում է՝ թույլ չտալով խոսել ինչ-որ ուժի գերիշխող ազդեցության մասին։

Միեւնույն ժամանակ, Ուկրաինայում ձգձգվող դիմակայութայն մեջ ներգրավված Մոսկվայի դիրքերի թուլացման եւ Թրամփի վարչակազմի քաոսային քայլերի խորապատկերին աճում է Չինաստանի, Թուրքիայի, ինչպես նաեւ որոշ «միջին» տերությունների ազդեցությունը տարածաշրջանում, ինչպիսիք են Իսրայելը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, մասամբ Քաթարը եւ այլն, որոնց ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ նկատելիորեն ուժեղացել է։  Մասնավորապես, Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում ակտիվորեն ներդրումներ է կատարում Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքում տրանսպորտային եւ ենթակառուցվածքային նախագծերում, եւ չի բացառվում, որ Հայաստանն էլ անմասն չմնա այդ գործընթացից։

Իրանին, թեկուզեւ ոչ միշտ գովազդվող, Չինաստանի կողմից ցուցաբերվող աջակցության ամրապնդումը կնպաստի Կովկասում առավել կայունությանն ու կանխատեսելիությանը, սակայն դա հեռու է տարածաշրջանային ավելի բարդ խճանկարի միակ բաղադրիչից։  Օրինակ, վերջին շրջանում ԱՄՆ-ում սկսել են խոսել «Զանգեզուրի միջանցքի» երկարաժամկետ «վարձակալության» մասին, ինչը, չնայած այդ գաղափարի ողջ հմայքին, արտացոլում է Վաշինգտոնի չնախատեսված հետաքրքրությունը Կովկասի նկատմամբ՝ անկախ Սպիտակ տան տիրոջ ազգանունից։

Առանձին-առանձին պետք է ասել արտաքին քաղաքական գործունեության ոչ պետական սուբյեկտների մասին, որոնց ազդեցությունը երբեմն ոչ պակաս, կամ նույնիսկ ավելի մեծ է, քան այլ պետությունների ազդեցությունը։ Այս առումով բավական է հիշել 1994ին հիմնադրված Կասպից ծովում նավթի արդյունահանման ադրբեջանական միջազգային նավթային կոնսորցիումը, որում առաջատար դերը պատկանում էր British Petroleum-ին եւ մի շարք բրիտանական ընկերություններին։ Անդրազգային կորպորացիաների գործունեությունը օրգանապես լրացնում են մասնավոր ռազմական ընկերությունները, ներդրումային հիմնադրամները եւ այլն, ընդհուպ մինչեւ մերձկրիմինալ եւ ահաբեկչական, որոնք ունակ են անսպասելի եւ ոչ միշտ կանխատեսելի քայլերի։

Անշուշտ, իրանական իսթեբլիշմենթում կան ազդեցիկ ուժեր, որոնք տրամադրված են Արեւմուտքի հետ առավելագույն «հաշտեցման», ինչը ենթադրում է Թրամփի վարչակազմի մի շարք կոշտ պայմանների կատարում, առաջին հերթին՝ ցանկացած միջուկային հետազոտությունների եւ մշակումների դադարեցման առումով։ Որոշ հայտարարություններից հետեւում է՝ Թեհրանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի իրական մտադրությունների վերաբերյալ ոչ մի պատրանք չկա։

Շիական «Դիմադրության առանցքի» թուլացումից եւ վերջերս բացահայտ ագրեսիայից հետո (պետք է հասկանալ, որ «հիբրիդային» ձեւերով այն չի դադարել բոլոր վերջին տարիներին), Իրանի վրա ճնշումը, այդ թվում՝ սահմանակից պետությունների տարածքների օգտագործմամբ, կմնա տարածաշրջանային քաղաքականության երկարաժամկետ գործոն՝ մեծապես որոշելով ընթացիկ դասավորությունները, այդ թվում՝ Կովկասում։

 

Անդրեյ Արեշեւ

Աղբյուրը՝ teletype.in

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի