կարևոր
706 դիտում, 9 ժամ առաջ - 2025-07-26 18:02
Հասարակություն

ՈւՂԻՂ․ «Համա-Հ․Մ․Ը․Մ․-ական 12-րդ մարզախաղերի» մեկնարկը՝ երթով և բացման հանդիսավոր արարողությամբ

Մեկնարկում են համա-Հ.Մ.Ը.Մ.ական 12-րդ մարզախաղերը, որոնց մասնակցում են ավելի քան 750 մարզիկ-մարզուհիներ։ Նրանք  Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Ստոկհոլմից, Փարիզից, Մարսելից, Թիֆլիսից, Երուսաղեմից, Քուվեյթից, Կահիրեյից, Բաղդատից, Լիբանանից, Իրանից։ Երևանում նրանց են միացել  Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի և Արցախի մարզիկ-մարզուհինՄերը։

Մարզախաղերն անց են կացվելու 9 մարզաձևում՝ բասկետբոլ, ֆուտբոլ, վոլեյբոլ, լող, թենիս, շախմատ և այլն։ Մարզախաղերի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդ, «Եռաբլուր» պանթեոն։ Կմասնակցեն ընկերային երեկոների և հաղթանակի ճաշկերույթ- պարահանդեսի։

Այս պահին մարզախաղերի մասնակիցները Մատենադարանի մոտից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը։

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։