|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգի Զահեդան քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել տեղի դատարանի շենքի վրա: Ըստ Baloch Telegram Haalvsh ալիքի՝ մի քանի զինված տղամարդիկ ներխուժել են շենք՝ դեպի դատավորների գրասենյակներ:
Պաշտոնական տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, ևս 13-ը վիրավորվել են:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է սուննիական զինված «Ջայշ ալ-Ադլ» խմբավորումը: Իրանի անվտանգության ուժերը հայտնել են երեք զինված հարձակվողների չեզոքացման մասին։