Փոխարժեքներ
03 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Yerkir.am-ը ներկայացնում է «Այս օրը պատմության մեջ» նախագիծը, որի շրջանակներում ամեն օր կներկայացնենք տվյալ օրվա իրադարձությունները:
Դեկտեմբերի 19
1864 թ. դեկտեմբերի 20-ին է ծնվել հայ օպերային երգիչ Ստեփան Եգիզարովը:
Ստեփան Եգիզարովն ավարտել է Լազարյան ճեմարանը։ 1885 - 1889 թվականներին մշակել է ձայնը Մոսկվայի կոնսերվատորիայում, իսկ 1889 - 1891 թվականներին սովորել է Կոմիսարժևսկու օպերայի և դրամատիկական ուսումնարանում։ 1901 թվականից Սանկտ Պետերբվուրգի Ժողովրդական տան մեներգիչ էր Ա. Շաֆերի «Գնչուներ» օպերայի Երիտասարդ գնչուի առաջին մենակատարն է, նաև մասնակցել է «Վոլգայի վրա» օպերայի պրեմիերային։
1934 թ. այս օրն է մահացել արևելագետ, հայագետ, լեզվաբան և հնագետ Նիկողայոս Մառը:
1904 թ իրականացրել է Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Անիի պեղումները, ինչպես նաև հետազոտել է հին հայկական և վրացական գրականությունը։ 1910-1911 թվականներին Սիմիռնովի և ճարտարապետ Ռոմանովի հետ պեղումներ կատարեց Գառնիի հեթանոսական տաճարի ավերակներում։
1938 թ. դեկտեմբերի 20-ին ԽՍՀՄ-ում գործածության մեջ դրվեցին Աշխատանքային գրքույկները:
1988 թ. դեկտեմբերի 20-ին ֆրանսիական հեռուստատեսությամբ առաջին անգամ կատարվեց «Քեզ համար, Հայաստան» երգը, որի խոսքերի հեղինակն է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուր:
«Քեզ համար, Հայաստան» երգը գրվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով։ Գրվել է աղետից մի քանի օր անց։ Երաժշտության հեղինակն է Ժորժ Կառվարենցը, խոսքի հեղինակն է Շառլ Ազնավուրը։
Առաջին անգամ կատարվել և ձայնասփռվել է ֆրանսիական հեռուստատեսությամբ 1988 թվականի դեկտեմբերի 20-ին, Ֆրանսիայի 87 նշանավոր երգիչների կատարմամբ։ 1989 թվականին Փարիզում Ժորժ Կառվարենցը «Քեզ համար, Հայաստան» երգի երաժշտության համար արժանացել է «Ոսկե սուր» (Սաբղ դ'օր) մրցանակի։ Երգը 10 շաբաթ գրավել է սինգլների SNEP (Ֆրանսիա) աղյուսակի առաջին հորիզոնականը և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ գրավել է առաջին տեղը հեռարձակման առաջին շաբաթից։ Երգի տեսահոլովակը նկարել է Անրի Վեռնոյը։
1999 թ. այս օրը Պորտուգալիան Մակաուն հանձնեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը:
Մակաոն հատուկ կարգավիճակով կառավարվող քաղաք՝ Չինաստանի հարավ-արևելքում, Հարավչինական ծովի ափին, Սիցզյանի գետաբերանում։ Մինչև 1999 թվականը գործել է որպես պորտուգալական տիրույթ։ Մակաոն ընդգրկում է համանուն թերակղզին, Թայպա, Կոլոանե կղզիները։
1557-ին Պորտուգալիան Աոմինը վարձակալել է Չինաստանից, իսկ 1849-ին՝ հայտարարել նրա լրիվ անջատումը։ 1951-ին ստացել է Պորտուգալիայի «անդրծովյան տերիտորիայի» ստատուս։