Փոխարժեքներ
16 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2025 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 900 միլիարդ 401 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 85 միլիարդ 670 միլիոն դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 819 միլիարդ 419 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 766 միլիարդ 148 միլիոն դրամ կամ ավելի է հավաքագրվել 53 միլիարդ 271 միլիոն դրամ։ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 166 միլիարդ 651 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 134 միլիարդ 253 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 32 միլիարդ 398 միլիոն դրամ։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքում: