Փոխարժեքներ
27 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Քաղաքացի Մարիամ Շահինյանը գրում է․
«Մեր Ուսուցիչը… Մեր Սրբազանը
Հիմա, երբ չարիքի քարոզչամեքենան տքնաջան կերպով փորձում է Բագրատ Սրբազանին ներկայացնել իբրև ահաբեկիչ, կուզեի խոսել ու ներկայացնել անձնապես իմ ճանաչած Սրբազանին և’ որպես հոգևորական, և’ որպես ավագ Ընկեր և ուղղակի իբրև Մարդ։
Բագրատ Սրբազանին արդեն մեկ տարուց ավելի է՝ ճանաչում եմ, թեպետ մարդու ներսում եղածը խորքում տեսնելու, զգալու համար մեկ հայացք կամ մեկ բառ փոխանակելն էլ բավարար է։
Մեր Սրբազանը… նա խաբել չգիտի, չի կարող խաբել ուղղակիորեն, որովհետև նա ապրում ու գործում է այնպես, ինչպես խոսում է, դա կլինի տեսախցիկների առջև, թե դրանցից դուրս՝ առօրյա կյանքում։ Եվ այո’, իր պայքարը, խորքային իմաստով, մեր Ազգը, մեր Հայրենիքը, մեր Պետությունը ներսից ու դրսից քայքայող ստի դեմ էր և Է’։ Դրա վառ օրինակը մեր պայքարի ամբողջ ուղին է եղել և նաև բոլոր զրույցները, որոնց բախտ եմ ունեցել ներկա գտնվելու։
Անդադար խոսում ու խրատում էր, ասում էր.
– Երբեք սուտ չխոսե’ք, ինչ էլ որ լինի, ինչ էլ որ խոստանան, չխաբե’ք։
Չկա մեծ կամ փոքր սուտ… կա ուղղակի մարդուն Աստծուց հեռացնող, մարդկային կյանքն ախտոտող մի երևույթ, որը, հատկապես մեր՝ Հայերիս օրինակով, կարող է մի ամբողջ Հայրենիքի գին արժենալ…
Մեր Սրբազանը հավատում է իր սկսած Պայքարի հաղթանակին, որի իրագործման համար պարզապես զոհասեղանին է դրել իր իր անունը, պատիվը, ԿՅԱՆՔԸ, բայց մեր կյանքը, մեր Սրբազան պայքայը չափից դուրս անարժեք կլիներ, եթե չլիներ ամենակարևորը՝ Սրբազան Հոր Սերն առ Հայրենիք, որն իր սեփական կյանքից էլ թանկ է…
Եվ սրա պարզ օրինակը մենք կարդում ենք հենց Ավետարանում.
Հովհաննես 15։13
«Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի, քան այն մեկը, որն իր հոգին տալիս է իր ընկերների համար»:
Բագրատ Սրբազանն էլ այս տողերի կենդանի մարմնացումն է, որը զուտ պարզ, մաքուր ու մեծ Սիրո մասին է։
…
Իսկ մենք, մենք ուղղակի պարտավոր ենք շարունակել Սրբազան Հոր սկսած պայքարը, որովհետև այս պայքարը ստի մասին չէ, այս պայքարը սիրո մասին է,
իսկ հաղթանակն այլընտրանք չունի…»: