կարևոր
640 դիտում, 15 ժամ առաջ - 2025-07-26 13:05
Աշխարհ

Թյուրքական ինքնություն՝ Եվրասիայի բաժանման բրիտանական վաղեմի ռազմավարություն

Թյուրքական ինքնություն՝ Եվրասիայի բաժանման բրիտանական վաղեմի ռազմավարություն
2025 թ-ի մարտին Ղրղզստանի եւ Տաջիկստանի միջեւ սահմանի մասին պատմական համաձայնագրի ստորագրումը, որը վերջ դրեց երկու երկրների միջեւ բազմամյա լարվածությանը, նշանակալի իրադարձություն էր ոչ միայն նրանց երկկողմ հարաբերությունների համար։ Փորձագետների գնահատականներով՝ աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական տուրբուլենտության պայմաններում սահմանային հարցերի խաղաղ կարգավորումը նաեւ ՀԱՊԿ շրջանակներում համագոծակցության ամրապնդման, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության ձեւաչափով տնտեսական ինտեգրման ընդլայնման կարեւոր գործոն է:Ղրղզստանի եւ Տաջիկստանի միջեւ ստորագրված փաստաթղթի նշանակությունը նշվել է նաեւ «Օյ Օրդո» ենթակառուցվածքների տնտեսության կենտրոնի կողմից կազմակերպված «ԵԱՏՄ աշխարհագրական ուրվագծերը.սահմանային հարցերի խաղաղ կարգավորման նշանակությունը եվրասիական ինտեգրման համար» կլոր սեղանի մասնակիցների կողմից:

Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական համագործակցության ինստիտուտի նախկին տնօրեն, տնտեսագետ Կուբատ Ումուրզակովի խոսքով՝ սահմանային վեճերը միշտ էլ լուրջ խոչընդոտ են եղել տարածաշրջանային առեւտրատնտեսական համագործակցության զարգացման համար: Նա նշել է՝ Միրզիյոեւի գալով Ուզբեկստանում ռեժիմի փոփոխությունը խթան է տվել ոչ միայն Ոուզբեկական տնտեսության ազատականացմանը, այլեւ տարածաշրջանային համագործակցության խորացմանը, ինչը դրական է անդրադարձել նաեւ Տաջիկստանի վրա: «Իսկ այն բանից հետո, երբ Բիշքեկը կարգավորեց հարաբերությունները Դուշանբեի հետ, – նշել է խոսնակը, – վերացվեցին արգելքները նաեւ մեր կողմից, ինչը եւս մեկ ազդակ կհանդիսանա տարածաշրջանի ինտեգրման համար»:

Միեւնույն ժամանակ, նա վստահ է, որ եվրասիական տարածքում իրավիճակը պետք է դիտարկել Իրանի եւ Իսրայելի միջեւ միջնորդական պատերազմի պրիզմայով, որը նպատակ ունի արեւմտյան երկրների կողմից զսպել Չինաստանին եւ Ռուսաստանին. «Այս հակամարտությունը բացասաբար է անդրադառնում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում ներդրումային նախագծերի իրականացման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի իրականացման վրա: Իրանը կապված է այդ նախագծերի հետ, եւ Իսրայելի հետ նրա առճակատումը խնդիրներ է ստեղծում դրանց իրականացման համար»:

Հայտնի է՝ առանձնանում են երեք հիմնական միջանցքները, որոնք ապահովում են Չինաստանի եւ Եվրամիության առեւտուրը՝ Հյուսիսային, Միջին եւ ՀարավայինԽոսնակը պարզաբանել է՝ 2022ից հետո տեղի ունեցած փոփոխությւնների պատճառով, որոնք հանգեցրել են Հյուսիսային միջանցքով բեռնափոխադրումների հոսքի նվազմանը, ուժեղացված ուշադրություն է դարձվել Միջին միջանցքին՝ Կասպից եւ Անդրկովկասով: Սակայն դրա ոչ մեծ թողունակությունը խթան հանդիսացավ Հարավային միջանցքի զարգացմանը, որը, ճիշտ է, նույնպես լուրջ թերություններ ունի:

«Սա մուլտիմոդալ միջանցք է: Եվ դա մեծ թերություն է: Այնուամենայնիվ, դրա կարիքը կա։ ՉԺՀ – ն տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման կարիք ունի, ուստի Պեկինը պատրաստ է զգալի գումար հատկացնել Չինաստան – Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղու կառուցման համար: Չինական կողմը փորձել է ավելի շահավետ տարբերակներ գտնել, սակայն 2022ից հետո պարզ է դարձել՝ պետք է երկաթգիծ կառուցել, – պարզաբանել է Ումուրզակովը: - Դա կարեւոր գործոն է, որը խթան կհաղորդի կա երկրների տնտեսությունների զարգցմանը: Նախկինում բեռները հիմնականում անցնում էին Ղազախստանով, մինչդեռ տարածաշրջանի միջին եւ հարավային մասերը ծածկված չէին առեւտրային հոսքերով: Երկաթուղին այս իրավիճակը կկարգավորի»:

Ընդ որում՝ փորձագետն ընդգծել է, որ այսօր ուժի տարբեր կենտրոններ Կենտրոնական Ասիան ընկալում են որպես համաշխարհային քաղաքականության օբյեկտ եւ փորձում են այն օգտագործել իրենց աշխարհաքաղաքական շահերի համար: Այդ թվում՝ որպես ռեսուրսային բազա, որը հարուստ է հազվագյուտ եւ գունավոր մետաղներով, նավթով, գազով եւ այլն: «Այն բանից հետո, երբ հավաքական Արեւմուտքի հարաբերությունները Ռուսաստանի հետ փչացան, նույն Եվրոպան այլեւս չի կարող հույս դնել ռուսական ռեսուրսների վրա: Այսպիսով, նրանք փնտրում են նոր աղբյուրներ: Այդ կապակցությամբ էլ ի հայտ եկավ նրանց մեծ հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկտմամբ։ Բացի այդ, այդ գործընթացների վրա ազդում է նաեւ աշխարհաքաղաքական իրավիճակը։ Մենք գտնվում ենք Եվրասիայի կենտրոնում՝ Չինաստանի, Ռուսաստանի եւ Հնդկաստանի միջեւ», - նշել է Ումուրզակովը:

Մեծ հետաքրքրության մասին է վկայում 5+1 ձեւաչափով գագաթաժողովների ինտենսիվությունը, սակայն դրանց արդյունավետությունը, սըտ բանախոսի, հաճախ շատ հարցեր է առաջացնում՝ հաշվի առնլով, որ դրանց մեծ մասը տնտեսական առումով իրական արդյունքներ չեն տալիս, ինչպես նաեւ մասնակցությունը թյուրքական պետությունների կազմակերպմանը«Թուրքիան, որն իրեն ներկայացնում է այդ միավորման առաջնորդը, – նշել է նա, – չունի ֆինանսատնտեսական հիմք այս կամ այն նախագծերի իրականացման համար, բայց դրա հետ մեկտեղ թյուրքական պետությունների կազմակերպության անդամների առջեւ ինչ-որ վիթխարի նպատակներ է դնում, որոնք բխում են միայն երրորդ երկրների շահերից: Հաշվի առնելով Անկարայի անհետեւողական արտաքին քաղաքականությունը՝ կարելի է կռահել, թե ում շահերի դիրիժորն է նա հանդես գալիս տվյալ կազմակերպությունում: Մեր երկիրը եւ մեր հարեւանները պետք է ավելի ակտիվ պաշտպանեն իրենց շահերը, այլ ոչ թե հետեւեն այս կամ այն խաղացողին իրենց կասկածելի առաջարկներով եւ պայմաններով»:

Նա ընդգծել է՝ Ղրղզստանի համար Թրամփի նույն նոր սակագնային քաղաքականությունը աննշան գործոն է, մինչդեռ շատ ավելի մեծ նշանակություն ունեն պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ռուսաստանի դեմ: «Դրանք հանգեցրել են առեւտրային հոսքերի կառուցվածքի փոփոխության, ինչի շնորհիվ վերջին երեք տարիներին մեր տնտեսությունն աճել է տարեկան 9% – ով: Առայժմ մեզ մոտ պահպնվում են աճի բարձր տեմպերը։ ԱՄՀ-ի կանխատեսումներով՝ 2025 թ-ին դրանք փոքր – ինչ կնվազեն՝ հասնելով 6 տոկոսի, բայց ընդհանուր առմամբ դրական ազդեցությունը կպահպանվի»:

Մինչդեռ Կենտրոնական Ասիայում իրավիճակը, Ումուրզակովի կանխատեսումներով, կախված կլինի աշխարհաքաղաքական իրավիճկի հետագա զարգացումից, առաջին հերթին՝ Ուկրաինայի հակամարտության համատեքստում: Փորձագետը չի բացառում՝ կոնֆլիկտային իրավիճակները նպատակաուղղված կստեղծվեն արտաքին ուժերի կողմից նաեւ հենց տարածաշրջանում՝ «Չինաստանի եւ Ռուսաստանի համար բարդություններ ստեղծելու համար»:

Այս գաղափարը մասամբ աջակցեց Ղրղզստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության դեսպանատան խորհրդական Վիտալի Սեմաշկոն, ով ենթադրեց․ «Կենտրոնական Ասիայի արտաքին պարագծում հանգստությունը հավերժ չէ»։ ․․․Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Բելառուսը ոչ մի սահմանային վեճ չունի: »․․․ Այնուամենայնիվ, չկա այնպիսի օր, որ մեր երկրի արեւմտյան սահմաններին ՆԱՏՕ-ի ինչ-որ զորավարժություններ չանցկացվեն: Ոմանք ավարտվում են, մյուսները սկսվում են: Ինչ-որ ռազմական ստորաբաժանումներ անընդհատ տեղափոխվում են Բալթյան երկրների եւ Լեհաստանի միջեւ: Այս առումով Բելառոսի Հանրապետությունը ստիպված է հսկայական ռեսուրսներ ներգրավել, որպեսզի խաղաղ ժամանակ պահպանի իր սահմանների անվտանգությունը։ Մյուս կողմից, մեր սահմանների մոտ գործում է ահաբեկչական կազմակերպություն, այսպես կոչված, Կալինովսկու գունդը, որի նպատակն է զինված միջամտությունը մեր երկրի ներքին գործերին: Կուզենայի ռեսուրսներն ուղղել ստեղծարար ուղղությամբ, բայց մենք ստիպված ենք դրանք օգտագործել, որպեսզի մեր զինծառայողներին լիարժեք մարտական պատրաստության մեջ պահենք»:Խոսելով ԵԱՏՄ գագաթնաժողովի մասին՝ նա ընդգծել է, որ եվրասիական համաժողովին Մինսկ ժամանած մասնակիցների թիվը, այդ թվում՝ արտասահմանյան, խոսում է այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությունը դառնում է ձգողականության իրական կենտրոն:

«Մինսկ, բացառությամբ Հայաստանի, որը մասնակցել է տեսաուղերձով, ժամանել են ԵԱՏՄ պետությունների բոլոր ղեկավարները: Բոլորը դրական վերբերմունք ունեին։ Բոլորը համակարծիք էին մեր միության շրջանակներում համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտության գիտակցման հարցում: ․․․:

«Օյ Օրդո» տնտեսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իգոր Շեստակովը նշել է՝ այս պահին ԵԱՏՄ – ն միակ միավորումը չէ, որն ուղղված է Կենտրոնական Ասիայի երկրների հետ ինտեգրմանը: Այսօր տարածաշրջանը գտնվում է բազմաթիվ երկրների եւ միջազգային միավորումների ուշադրությն կենտրոնում. «այս տարի, օրինակ, Եվրոպական միության գծով մի քանի խոշոր միջոցառումներ տեղի ունեցան 5+1 ձեւաչափով: Վերջերս տեղի ունեցավ միջոցառում CA + Չինաստան ձեւաչափով, տեղի ունեցավ դեբյուտային տարածաշրջանային գագաթնաժողով Իտալիայի հետ: Տեսանելի է՝ միջազգային խոշոր միությունների միջեւ լուրջ մրցակցություն է ընթանում Կենտրոնական Ասիայում ազդեցության համար, այդ թվում՝ գաղափարական: Սակայն արեւմտյան երկրների կողմից պատժամիջոցների պահպանման խիստ եւ վերջնագրային պայմանների ֆոնին եվրասիական ինտեգրումը տեղի է ունենում սահուն՝ մասնակից երկրներից չպահանջելով քաղաքական հիմքերի, տնտեսական համկարգերի արմատական վերանայում, Իսկ ամենակարեւորը՝ հաշվի առնելով այլ ինտեգրացիոն նախագծերի սխալները»:

Փորձագետն ուշադրություն է հրավիրել եւս մեկ կարեւոր նրբության վրա.տարածաշրջանի երկրների ֆինանսական աջակցությունը ԱՄՆ-ի եւ նրա գործընկերների կողմից, որպես կանոն, չի վերաբերում տնտեսական նախագծերին: Հիմնական միջոցները նրանց կողմից հատկացվում են հասարակական գիտակցությն վերաձեւակերպման նախագծերին, որոնց վերջնական նպատակը կենտրոնասիական հանրապետությունների արտաքին քաղաքական օրակարգի փոփոխությունն է, առաջին հերթին՝ Ռուսաստանի նկատմամբ: Արեւմտյան երկրները ձգտում են ստիպել Կենտրոնական Ասիայի երկրներին խզել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ՝ նրանց դրդելով վերագնահատել համատեղ անցյալի իրադարձությունները, դատապարտել Մոսկվյի արտաքին քաղաքականությունը, խրախուսել ռուսատյացությունը եւ տիրաժավորել առասպելները ռուսական կողմից տարածքային պահանջների մասին:

«Այս ֆոնի վրա այլ տեսք ունեն նաեւ Թուրքիայի կողմից պանթուրքիստական գաղափարախոսության ակտիվ առաջմղման գործընթացները ԹՊԿ-ի շրջանակներում, որն առայժմ բավականին անորոշ հեռանկարներ ունի Կենտրոնական Ասիայումում, հաշվի առնելով, որ Թուրքիայի հովանու ներքո թյուրքական ժողովուրդներին միավորելու բազան հիմնականում բաղկացած է պատմական միֆերիցԸնդ որում՝ ԹՊԿ-ի անդամ երկրների ժամանակակից սահմանները հաճախ չեն համընկնում թյուրքական էթնոսների վերաբնակեցման սահմանների հետ, եւ այս դեպքում մերձեցման համար միայն էթնոմշակութային հիմքի վրա խաղադրույքը ցույց է տալիս իր ցածր արդյունավետությունը, – ընդգծել է փորձագետը: Բացի այդ, Կենտրոնական Ասիայի ժողովուրդների զարգացումը, որոնց մեծ մասն առաջին անգամ ինքնիշխանություն ձեռք բերեց միայն ԽՍՀՄ փլուզումից հետո, դժվարացնում է պանթուրքիզմի առաջխաղացումը»:

Նա նաեւ նշել է ԹՊԿ-ի իրական տնտեսական հեռանկարների բացակայությունը՝ հաշվի առնելով, որ Թուրքիան, որն ապրում է ուժեղագույն տնտեսական ճգնաժամ, պատրաստ չէ դառնալ ենթակառուցվածքային եւ տրանսպորտային լոգիստիկ նախագծերի խոշոր տարածաշրջանային ներդրող, ինչպիսին է Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին (TMTM)Այդ խնդիրը Անկարան փորձում է բարդել եվրոպացիների եւ Կենտրոնական Ասիայի երկրների վրա՝ հույս ունենալով տարանցիկ փոխադրումներից դիվիդենտներ ստանալ: «Սակայն քաղաքական կոնյունկտուրայի փոփոխության եւ Եվրոպայի հետ Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման դեպքում Չինաստանից ԵՄ երկրներ բեռների մեծ մասը կտեղափոխվի Հյուսիսային ծովային ճանապարհով՝ որպես առավել եկամտաբեր երթուղի։ նԸդ որում, TMTM ենթակառուցվածքներում միլիարդավոր ներդրումները անդառնալիորեն կորած կլինեն», - նշել է փորձագետը: Ընդ որում՝ նա ընդգծել է, որ առանց արտաքին, առաջին հերթին եվրոպական ներդրումների ներգրավման դժվար թե կարողանա գործել նաեւ թյուրքական զարգացման բանկը, որը ստեղծվել է խոշոր նախագծերի ֆինանսավորման համար, րօինակ, էներգետիկայի ոլորտում, որոնք մեծ նշանակություն ունեն «հնգյակի» բոլոր երկրների համար: «Այդ պատճառով Աստանան, պլանավորելով ԱԷԿ-ի կառուցումը, ընտրություն է կատարել հօգուտ Ռուսաստանի եւ Չինաստանի: Եվ այս փաստերը վկայում են նաեւ այն մասին, որ ԹՊԿ – ն չի կարող այլընտրանք դառնալ ԵԱՏՄ-ին», - եզրափակել էՇեստակովը:

* * *

Ռազմական փորձագետ Նուրլան Դոսալիեւը նշել է՝ իրադրության զարգացումը եւ ԿԱ-ում տեղի ունեցող գործընթացները մեծապես կախված կլինեն Ուկրաինայում հատուկ գործողության ելքից եւ Իրանի ու Իսրայելի միջեւ ռազմական գործողությունների թատերաբեմում տիրող իրավիճակից, որոնց ակնհայտորեն հետեւում են ԱՄՆ-ի ֆինանսական շահերը: «Ամերիկյան խոշորագույն Financial Times պարբերականը գրում է՝ 12 ամսվա ընթացքում ԱՄՆ դաշնային բյուջեի դեֆիցիտը կազմել է մոտ 2 տրլն դոլար կամ ամերիկյան ՀՆԱ-ի 6,7 տոկոսը, այսինքն՝ Միացյալ Նահանգներում ճգնաժամ է սկսվում: Եվ իրենց տնտեսությունը, դոլարը եւ այլն փրկելու համար նրնք պետք է պայմաններ ստեղծեն, որոնք կարող են արդարացնել ռազմական կոնսորցիումի ձեւավորումը, որը պահանջարկ կարտադրի եւ ավելի շատ ռազմական բնույթի պատվերներ կտեղադրի», – պարզաբանել է խոսնակը:

Այս տեսանկյունից, նրա խոսքով, Մերձավոր արեւելքում հակամարտությունը բոլորովին այլ տեսք ունի: Արեւմտյան ռազմաքաղաքական կառույցն իր ռազմական մեքենայի օգնությամբ փորձում է հակազդել ԿԱ-ում եւ ընդհանրապես Եվրասիական մայրցամաքում ցանկացած դրական գործընթացի. «Ինչո՞ւ Իրան։ Որովհետեւ այն Չինաստանից տրանսպորտային միջանցքների իրականացման հիմնական կետն է։ Կարծում ենք՝ Իրանի եւ Իսրայելի միջև 12-օրյա պատերազմն ավարտվել է, բայց խոշոր ռազմաքաղաքական գործիչները պատրաստվում են ռազմական գործողությունների երկրորդ ալիքին իրանական ուղղությամբ։ Հետևաբար, մենք պետք է բոլոր ֆինանսական և տնտեսական հաշվարկները համապատասխանեցնենք այս երեւույթներին։ Հասել է այն պահը, երբ տնտեսությունն անմիջականորեն կախված է անվտանգության հարցերից»։ Խոսնակը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքում ռազմական կարիքների համար իրենց ՀՆԱ-ի 5 տոկոսը հատկացնելու մասին համաձայնագիրը ստորագրել են դաշինքի մեջ մտնող բոլոր երկները, այդ թվում նաեւ Թուրքիան, որը, միեւնույն ժամանակ, իրեն ներկայացնում է որպես թյուրքական պետությունների կազմակերպության առաջնորդ, որը ներառում է Կենտրոնա»ան Ասիայի հինգ հանրապետություններից երկուսը, եւ եւս մեկը դիտորդ է: «Կարծում եմ՝ Ղրղզստանն ու Ղազախստանը չպետք է գտնվեն այդ միավորման մեջ՝ թույլ տալով ռազմատեխնիկական պլանի թաքնված գործողությունների միջոցով կամաց-կամաց ներգրավվել ՆԱՏՕ – ի ռազմական տեխնոլոգիաների ուղեծրում, առավել եւս սպառազինությունների մրցավազքի ժամանակ, որն այժմ տեղի է ունենում աշխարհում», - նշել է Դոսալիեւը: - Օրինակ, Իսլամաբադը իրանա-իսրայելական պատերազմի ֆոնին արգելակեց իր նավահանգիստների զարգացման գործընթացը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով հրթիռային ծրագրին: Պակիստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նոր միջուկային հրթիռի մշակման մասին, որի թռիչքի հեռահարությունը գերազանցում է 15 հազարը»:

Մասնագետը բացատրեց, որ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ վերջերս տեղի ունեցած հակամարտությունը, ինչպես Իսրայել-Իրան գործողությունը, ուղղված էր Չինաստանի դեմ, սակայն Կենտրոնական Ասիան նույնպես կարող է տուժել այդ իրադարձությունների հետեւանքով։ Այդ թվում՝ փախստականների հնարավոր բազմամիլիոնանոց ալիքից, որը կարող է բացասաբար անդրադառնալ, առաջին հերթին, տարածաշրջանի երկրների անվտանգության եւ տնտեսության վրա. «Երբ տեղի են ունենում նման գործընթացներ, մենք պետք է ելնենք ազգային եւ տարածաշրջանային շահերից։ Եվ դրա համար անհրաժեշտ է ստեղծել եւ համախմբել տարածաշրջանային միավորումներ, այդ թվում՝ ֆինանսատնտեսական ձեւաչափով, ինչպիսին է ԵԱՏՄ-ն, որոնք լրացուցիչ հնարավորություններ են ընձեռում աշխարհաքաղաքական գործընթացներին դիմակայելու համար, որոնք կարող են մեզ վրա ամենաբացասական ձեւով ազդել»։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է Աֆղանստանի՝ եվրասիական ինտեգրման գործընթացներին միանալու հավանականությունը՝ հաշվի առնելով նրա կողմից Կենտրոնական Ասիայի երկրների համար պահպանվող անվտանգության սպառնալիքները, ձորձագետը հիշեցրել է՝ Ղրղզստանը, Ղազախստանը եւ Ռուսաստանը այդ երկրում իշխող «թալիբան» խմբավորմանը դուրս են բերել ահաբեկչական կազմակերպությունների ցանկից: թնդ որում, նա ընդգծել է՝ Աֆղանստանը եզակի հարթակ է, որտեղ առաջին դար չէ, որ մշակվում են ուժի համաշխարհային կենտրոնների ռազմաքաղաքական տեխնոլոգիաները: Եվ հիմա թալիբների ներկայիս ղեկավարությունը, այդ շարժման ռազմաքաղաքական բաղադրիչը եւ ողջ աֆղան ժողովրդին արեւմտյան կենտրոնները փորձում են մի կողմից կողմնորոշվել Իրանի դեմ, մյուս կողմից՝ ուղղորդել դեպի հյուսիսային տարածքներ:

Իր հերթին Եվրասիական միության ապրանքահումքային բորսայի նախագահ Միխայիլ Պետրովը սատարել է այն միտքը, որ թյուրքական ինքնությունն ու Աֆղանստանի արմատականացումը հարյուր տարի առաջ մշակված տնտեսական աճը զսպելու եւ Եվրասիայի տարածքում բարիդրացիությունը ոչնչացնելու բրիտանական ռազմավարության մասերն են: Այդ կապակցությամբ նա հիշեցրել է՝ տնտեսությունը կառուցվում է մի շարք հիմնական ուղղությունների վրա, որոնք համաարգված կերպով հարաբերությունները կապում են երկարաժամկետ ծրագրերի հետ: Խորհրդային տարիներին Կենտրոնական Ասիան դիտարկվում էր որպես միասնական տնտեսական մեխանիզմ, որի մեջ 1980-ականներին ներկառուցված էր նաեւ Աֆղանստանը՝ մատակարարելով կապույտ վառելիք եւ փոխարենը ստանալով էլեկտրաէներգիա: Եվ բոլոր գործընթացներն իրականացվել են բարիդրացիական սկզբունքների հիման վրա:

«Այսպես կոչված Աֆղանական պատերազմի առաջին տարիներին զորքերը մտցվեցին կարգուկանոն հաստատելու եւ առաջին հերթին տրանսպորտային զարկերակները կարգավորելու համար: Դեռեւս Քիփլինգի ժամանակներից, երբ նա աշխատում էր Մեծ Բրիտանիայի զորքերի շտաբում, բրիտանացիները հաշվարկել են, որ հենց որ կայսերական Ռուսաստանի Կենտրոնական Ասիայի հատվածը հասնի Հնդկական օվկիանոս, որի միակ ցամաքային միջանցքն անցնում է Աֆղանստանով, Եվրասիայում տեղի կունենա տնտեսական աճ, որը բրիտանացիներին չի հաջողվի զսպել», – հայտնել է խոսնակը: Ընդ որում, ընդգծելով, որ այժմ պատմության հերթական շրջափուլում աշխարհը կրկին գտնվում է գրեթե նույն իրավիճակում: Միայն հիմա Աֆղանստանում կա երկու հիմնական զարկերակ. դրանցից մեկը Հյուսիս – Հարավ գծի երկաթուղին է, որն արդեն 30-35 տոկոսով կառուցել է Ուզբեկստանը: Երկրորդ մայրուղին ուղղահայաց ուղղությամբ հատում է Հյուսիս-Հարավ միջանցքը եւ Չինաստանը կապում Իրանի հետ:

Մասնագետի խոսքով՝ երբ այս երկու ճանապարհները ավարտվեն, դրանք արմատապես կփոխեն Կենտրոնական Ասիայի լոգիստիկան՝ տարածաշրջանի երկրներին ապահովելով Հնդկական օվկիանոս ելքով։ Իրադարձությունների նման զարգացումը կանխելը բոլոր այս տարիների ընթացքում եղել է բրիտանացիների՝ ամերիկյանին սահուն անցում կատարող շահերի շրջանակում. «Ահա թե ինչու նրանց պետք էր մարտնչող, կյանքից հոգնած Աֆղանստան, որը նրանք վերածեցին ջրհորի՝ բնակչության մեծ մասին վարակելով թմրամոլությմբ, ստիպելով նրանց մեծ քանակությամբ թմրանյութեր տնկել։ Սա զուտ դիվերսիոն գործունեություն է, որն ուղղված էր մեր երկրների եւ, առաջին հերթին, մեր ազգային տնտեսության դեմ։ Աֆղանցիները աշխատասեր ժողովուրդ են, եւ եթե նրանց հնարավորություն տրվի ինտեգրվել տնտեսությանը, դա հսկայական օգուտ կլինի նրանց եւ մեզ համար՝ թե տրանսպորտի, թե հանքարդյունաբերության ոլորտներում, հաշվի առնելով, որ Աֆղանստանն ունի գազի հսկայական հանքավայրեր»։

Այսօր Ղրղզստանը, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի մյուս երկրները, ըստ Պետրովի, ենթարկվում են տարբեր կողմերից ազդեցության փորձերի, այդ թվում՝ թուրքերի, որոնց աջակցում են բրիտանացիները. «Մենք տեսնում ենք, թե ինչպես խորամանկորեն, ավանդական ճիզվիտական ենթատեքստով, ոչնչացվում է ամեն ինչ ռուսական, այդ թվում՝ լեզուն, եւ դրան հակադրվում է այսպես կոչված թյուրքական ինքնությունը: Միեւնույն ժամանակ, լիովին անտեսվում է այն փաստը, որ իրականում Կենտրոնական Ասիայի ժողովուրդներն ունեն ընդհանուր՝ ալթայական արմատներ: Սակայն թյուրքական կապը, որպես մեր վաղեմի ներքին բարիդրացիական հարաբերությունները ոչնչացնելու ռազմավարության մաս, հորինվել է խորամանկ արտասահմանյան շտաբներում մեկ դար առաջ»:

Նման քայլերը, եթե չուշացվեն, խոսնակի խոսքով, անպայման կհանգեցնեն Կենտրոնական Ասիայի մասնատմանը, որը կարող է վերածվել հակասությունների կաթսայի: Եվ դա պետք է առաջին հերթին նրանց համար, ովքեր ցանկանում են կոպեկներով կամ ընդհանրապես անվճար վերցնել տարածաշրջանի երկրների բնական հարստությունները:

Կարեւոր է նշել՝ վերջերս գլոբալ հարավի երկրները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ընդլայնման նկատմամբ, ինչի մասին են վկայում Իրանի, Սերբիայի եւ Վիետնամի հետ ազատ առեւտրի գոտիների ստեղծման վերաբերյալ ստորագրված համաձայնագրերը: Ներկայումս մշակվում են Եգիպտոսի, Թաիլանդի, Հնդկաստանի, Մոնղոլիայի եւ Ինդոնեզիայի հետ նմանատիպ փաստաթղթերի կնքման հարցերը: Աֆրիկյան ենթաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ փոխգործակցության զարգացման վերաբերյալ երկխոսությունը դինամիկ զարգանում է, որտեղ շեշտը դրվում է գյուղատնտեսական արդյունաբերության, մեքենաշինության, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում համագործակցության վրա: Կարեւոր է՝ Եվրասիական տնտեսական միությունն ունի հզոր ներուժ ոչ միայն որպես վաճառքի շուկա, այլեւ իր արտաքին առեւտրային գործառնույթունների տրանսպորտային աջակցության առումով: Միեւնույն ժմանակ, Կենտրոնական Ասիայի երկրների մասնակցությունը այս միավորմանը նրանց լրացուցիչ քաղաքական կշիռ է հաղորդում համաշխարհային ասպարեզում, որը զգալիորեն կնվազի Արեւմտյան պատժամիջոցներին աջակցելու կամ ԵԱՏՄ-ից միացյալ տարածքների տարածք վերակողմնորոշվելու դեպքում:

Իր հերթին, «Օյ Օրդո» տնտեսական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Նատալյա Կրեկը հիշեցրել է՝ 2022 թ-ին, երբ սկսվեց Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում, տնտեսագտների եւ ֆինանսիստների կանխատեսումները ԵԱՏՄ-ի վերաբերյալ զգալիորեն տարբերվում էին։ Ոմանք կանխատեսում էին եվրասիական ինտեգրացիայի փլուզումը, իսկ մյուսները՝ անդամ պետությունների տնտեսությունների աճ։ «Վերջին երեք տարիների թվերը ցույց են տալիս, որ նրանք, ովքեր լավատեսական կանխատեսումներ էին անում, ճիշտ էին։ ․․․ Արեւմուտքը չի կարողացել ոչնչացնել ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխշահավետ համագործակցությունը։ Այնուհետեւ Կենտրոնական Ասիայում սկսեց ակտիվանալ Թուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում, որտեղ գերակշռում էին Թուրքիայի շահերը, որը, իհայտնի է, գործում է Մեծ Բրիտանիայի սերտ կապի եւ հսկողության ներքո։

Պոսնակը նշել է՝  այսպես կոչված թյուրքական ինքնության վրա հիմնված միավորումը ստեղծվել է ավելի քան 15 տարի առաջ: «Ընդ որում, թուրքական ղեկավարությունը գործում է արեւմտյան երկրների օրինակով, հմտորեն շահարկում է շեշտադրումները, օրինակ, քարոզելով թյուրքական ինքնություն եւ եղբայրություն: Թուրքիան փորձում է ոչ միայն մրցակցել Մոսկվայի հետ, այլեւ դուրս մղել նրան այդ տարածաշրջաններից»: Նման մանիպուլյացիաների նպատակը հասարակական գիտակցության վերաձեւավորումն է եւ այն ամենի արտամղումը, ինչը կապված է Ռուսաստանի եւ ռուսական աշխարհի հետ: Այս զգացմունքային ուղերձների խորապատկերիին քչերն են ուշադրություն դարձնում, որ այդ գաղափարական շղարշի հետեւում ոչ մի իրական տնտեսական հեռանկար չկա՝ հաշվի առնելով, որ Թուրքիան ֆինանսական ռեսուրսներ չունի ԹՊԿ-ի շրջանակներում հայտարարագրվող նախագծերի իրականացման համար»:Ըստ այդմ, եզրափակել է խոսնակը, եթե Բիշքեկը խաղադրույք կատարի թյուրքական միավորման շրջանակներում համագործակցության վրա՝ ի վնաս ԵԱՏՄ-ի, ինչին այդպես ձգտում է Անկարան, դա կարող է հանգեցնել Ղրղզստանի ողջ տնտեսության փլուզմանը:

 

Զլատա Սիմաշ

Աղբյուրը՝ ritmeurasia.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի