կարևոր
6388 դիտում, 10 ժամ առաջ - 2025-07-26 18:19
Աշխարհ

Ալիևը գնաց Կասպից ծովում իրավիճակի սրման

Ալիևը գնաց Կասպից ծովում իրավիճակի սրման
Ռուսաստանն ու Իրանը Կասպից ծովում CASAREX 2025 անվանումով համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել: Պաշտոնական վարկածի համաձայն՝ զորավարժությունների նպատակը երկու երկրների ռազմածովային ուժերի միջեւ փոխգործակցության ամրապնդումն էր, ինչպես նաեւ համատեղ որոնողա-փրկարարական գործողությունների մշակումը: Փորձագետներն այդ զորավարժությունները Կասպից ծովում կապում են Բաքվի եւ Մոսկվայի հարաբերությունների լարվածության հետ՝ ի պատասխան արեւմուտքի, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի մերձեցմանը: Միեւնույն ժամանակ, հուլիսի 23-ին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարեց «Հուլիսյան փոթորիկ» անվանումով նոր լայնածավալ ռազմածովային զորավարժությունների մեկնարկի մասին, որոնք միաժամանակ տեղի են ունենում Արկտիկայում, Խաղաղ օվկիանոսում, ինչպես նաեւ Բալթիկ եւ Կասպից ծովերում: Այդ զորավարժություններին մասնակցում է ավելի քան 15 հազար զինծառայող, ավելի քան 150 նավ, 120 ինքնաթիռ, 10 հրթիռային համալիր եւ 950 միավոր այլ տեխնիկա: Նախատեսվում է՝ զորավարժությունները կտեւեն մինչեւ հուլիսի 27-ը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել ՝է «հուլիսյան փոթորիկ» գործողությունն ուղղված է «ոչ ստանդարտ օպերատիվ առաջադրանքների կատարման համար նավաորմերի պատրաստակամության գնահատմանը»: Այս համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվում բարդ համակարգերի տեղակայմանը՝ ներառյալ բարձր ճշգրտության հեռահար զենքերը եւ անօդաչու տեխնոլոգիաները: Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը։

«Ալիեւը բացահայտ աջակցել է Ուկրաինային՝ հայտարարելով. «երբեք խաղաղություն չկնքեք օկուպանտների հետ» եւ որպես նվեր ընդունել է ուկրաինացի նացիստական գումարտակի շեւրոնները: Սա արդեն ոչ միայն Կիեւի աջակցությունն է, այլ դաշնակցություն որ միայն խորհրդանշական իմաստով։ Կասպից ծովում Բաքուն մեծացնում է նավատորմը՝ փոքր հրթիռային նավերով, կառուցվում են ռազմական բազաներ, արդիականացվում նավահանգիստները, ստեղծվում են հակահրթիռային պաշտպանության եւ ՀՕՊ համակարգեր։ Այս ամենը կատարվում է «տնտեսական շահերի» «պաշտպանության» քողի տակ՝ ով գիտի ումից, բայց իրական նպատակը սկսեց երևալ ՆԱՏՕ-ի հետ համատեղ Ռուսաստանին Կասպից տարածաշրջանից՝ Իրանի եւ Հնդկաստանի հետ առեւտուր անող կարևոր տրանսպորտային հանգույցից դուրս մղելու մտադրություններում։ Ինչո՞ւ Ալիեւը սկսեց նման հետռւողական եւ համակարգային քայլեր ձեռնարկել Ռուսաստանի դեմ, մնում է առեղծված»։ - ասում է Տարասովը։

Ըստ Բաքվի փորձագետների որոշ տվյալների՝ հուլիսի 15-ին Ադրբեջանում բրիտանացի խորհրդականների մասնակցությամբ փակ խորհրդակցությունների ժամանակ քննարկվել է Դաղստանի հետ սահմանին Ռուսաստանին հրահրելու սցենարը, եւ իբր Ալիեւն արդեն Էրդողանից ստացել է անհապաղ ռազմատեխնիկական աջակցության երաշխիքներ՝ ներառյալ նորագույն դրոնները, նշում է քաղաքագետը:

Դիտորդներն ուշադրություն են դարձրել ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներին, որտեղ ասվում է, որ Բաքուն կարող է Ռուսաստանի սահմանների մոտ տեղակայել Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի ռազմաբազաներ: Minval Politia պարբերականը օրերս նշել էր«աճող սպառնալիքի պայմաններում Բաքուն իրավունք ունի դիտարկել զսպման արմատական միջոցներ։ Հնարավոր քայլերից մեկը կարող է լինել Ադրբեջանում ՆԱՏՕ-ի բազայի տեղակայումը, օրինակ, Խաչմազի շրջանում, Ռուսաստանի հետ սահմաններից ոչ հեռու», եւ որ «նման քայլը չէր խախտի միջազգային իրավունքը եւ հիմնված կլիներ Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերության գործողությունների անհատական ծրագրի վրա»: Այդ իսկ պատճառով, նույն Բաքվի փորձագետների կարծիքով՝ Մոսկվան եւ Թեհրանը CASAREX -2025 մասշտաբային զորավարժությունների մեկնարկով առաջ են անցել Բաքվից։ Դրանց ընթացքում Ռուսաստանն ու Իրանը կմշակեն փոխգործակցությունը Կասպից ծովում։

«Հատկանշական է՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես այդ մասին չի հայտարարել։ Իրավիճակը բարդանում է Կասպից ծովում Ադրբեջանի ներկայիս ստատուս-քվոյի փոփոխության հեռանկարով։ Պարզ է նաեւ՝ Ադրբեջանի քաղաքական քայլերն ուղղված են առավելապես իրավիճակի սրմանը եւ Ռուսաստանի գործողությունների շուրջ բացասական տեղեկատվական խորապատկերի ստեղծմանը՝ անտեսելով կառուցողական համագործակցությունն ու տարածաշրջանի անվտանգության խնդիրների լուծման համատեղ ջանքերը», - ասում է Տարասովը։

Անդրկովկասում առկա է տարբեր դաշինքների զինված ուժերի աճող ակտիվություն, արձանագրել է փորձագետը։

«Կասպից ծովում ավարտվել են CASAREX 2025 ռուս-իրանական զորավարժությունները։  Իսկ այդ ընթացքում Թուրքիայում եւ Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 զորավարժություններըորոնք կավարտվեն օգոստոսի 6-ին։ Զորավարժությունները տեղի են ունենում այն պայմններում, երբ ԱՄՆ-ն եւ Իսրայելը սպառնում են Իրանին նոր հարվածներով, իսկ Հայաստանում եւ Ադրբեջանում ուժեղանում են հակառուսական տրամադրությունները: Կասպից ծովը ներքին ծով է, եւ տարածաշրջանի պետությունների մեծամասնության դիրքորոշումն այն է, որ այստեղ տեղ չունեն ոչ տարածաշրջանային երկրների զինված ծովային ուժերը», — շարունակել է Տարասովը։

Նրա կարծիքով՝ «պատահական չէ, որ օրերս Մոսկվա են այցելել երկու բարձրաստիճան պաշտոնյաներ Իրանից՝ գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Լարիջանին եւ պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն»:

«Իրանի ներկայացուցիչները հանդիպել են Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության, այդ թվում՝ Պուտինի հետ։ Չի բացառվում, որ քննարկվել են Կասպից ծովում եւ Անդրկովկասում անվտանգության համատեղ ամրապնդման հարցերը», - ամփոփել է Տարասովը։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի