կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-12-17 12:57
Առանց Կատեգորիա

«Այս օրը պատմության մեջ». դեկտեմբերի 17

«Այս օրը պատմության մեջ». դեկտեմբերի 17

Yerkir.am-ը ներկայացնում է «Այս օրը պատմության մեջ» նախագիծը, որի շրջանակներում ամեն օր կներկայացնենք տվյալ օրվա իրադարձությունները:

Դեկտեմբերի 16


1637 թվականի այս օրը Ճապոնիայի Սիմաբար քաղաքում տեղի ունեցավ քրիստոնյաների ապստամբություն:

Ապստամբությունը պատմության մեջ առավելապես հայտնի է «Շիմաբարայի ապստամբություն» անունով: Էդո շրջանի արքաներից մեկը՝ Մացուկուրա Շիգմասան այդ ժամանակահատվածում Ճապոնիայում սահմանել էր ոչ ժողովրդական քաղաքականություն, որը կտրուկ բարձրացրել էր հարկերը Շիմաբարայի նոր ամրոցի կառուցման համար և բռնությամբ արգելել քրիստոնեությունը, ինչն էլ պատճառ էր դարձել ապստամբության համար:

1903 թ. դեկտեմբերի 17-ին Ռայթ եղբայրները իրենց պատրաստած թռչող սարքով առաջին անգամ օդ բարձրացան:

Եղբայրները հայտնի են որպես գործնականորեն առաջին ինքնաթիռի նախագծողներ և կառուցողներ, առաջին օդից ծանր ղեկավարվող թռիչքի իրականացնողներ, ինչպես նաև ավիացիայում այլ կարևոր հայտնագործությունների հեղինակներ։ Նրանց հաջողությունները, սակայն, մերժվել են շատ ազգերի և մարդկանց կողմից՝ այն ժամանակներից մինչև ներկա պահը։

1907 թ. այս օրն է մահացել է անգլիացի ճանաչված ֆիզիկոս Թոմսոն Վիլյամ Կելվինը:

Թոմսոնը մշակել է մեթոդ, որը թույլ տվեց լուծել էլեկտրատեխնիկայիմագնիսաստիկայի, ջերմահաղորդակցության տեսության մի շարք բարդ խնդիրներ։ Թոմսոնին է պատկանում թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքի ձևակերպումներից մեկը, որի հիման վրա ապացուցվել է, որ երկրորդ սեռի հավերժական շարժիչ (մեքենա, որը էներգիան ամբողջությամբ վերածում է աշխատանքի) չի կարող գոյություն ունենալ։

1922 թ. դեկտեմբերի 17-ին է ծնվել թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Մելինե Համամջյանը:

Համամջյանի դերասանական արվեստը ձևավորվել է Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ։ Առաջին դերը՝ Թերեզա (Հ. Պարոնյանի «Շողոքորթն», 1948 թ.)։ Համամջյանի լավագույն կերպարներից են Փեփրոնե (Ա. Պապայանի «Փարիզեցի փեսան», 1970 թ.), Շողակաթ («Մեծապատիվ մուրացկաններ», ըստ Հ. Պարոնյանի, 1992 թ.)։ 

Համամջյանը նկարահանվել է նաև ֆիլմերում: Նա հատկապես հայտնի է «Տերն ու ծառան» (կերպարը՝ Անթառամ, Մաթոսի կինը), «Կտոր մը երկինք» (կերպարը՝ Մարիամ) և «Ընկեր Փանջունի» (կերպարը՝ Պայծառ) ֆիլմերից: 

1926 թ. այս օրը ԽՍՀՄ-ում առաջին անգամ մարդահամար անցկացվեց:

1989 թ. դեկտեմբերի 17-ին FOX հեռուստաընկերությամբ առաջին անգամ ցուցադրվեց «Սիմփսոններ» մուլտֆիլմը:

«Սիմփսոններ»-ը մի ընտանիքի օրինակով պատկերված ամերիկյան կյանքի ձևի պարոդիա է։ Մուլտֆիմի գործողությունները տեղի են ունենում Սպրինգֆիլդ գեղարվեստական քաղաքում։

1990-ի այս օրը ԽՍՀՄ-ում առաջին անգամ սկսեցին Mars, Snickers և Bounty վաճառել:

1998 թ. այս օրը ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Իրաքում սկսեցին «Աղվեսն անապատում» ռազմական գործողությունը:

«Աղվեսն անապատում» կամ «Անապատի աղվես»-ը ռազմական գործողություն էր, որով նախատեսվում էր ռմբակոծել Իրաքը:

1999 թ. դեկտեմբերի 17-ին Կարիբյան ծովի ափին տեղի ունեցավ ջրհեղեղ, որի հետևանքով Վենեսուելայի Վարգաս նահանգում մահացավ 10-30 000 մարդ: