Փոխարժեքներ
27 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու պարեկները նշված հատվածում հայտնաբերել են Երևանի բնակիչ 40-ամյա Ռոբերտ Գ․-ի դին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, միայն հայտնաբերվել է «աջ ափի արտաքին մակերեսի և աջ ափի այրվածքի հետքեր», որը վկայում է, որ մահվան պատճառը եղել է էլեկտրահարվելը։
Հայտնաբերվել են նաև ձուկ բռնելու համար անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև դեպքի հարևանությամբ անցնող էլեկտրական լարի վրա ձկան կարթի պարագա։