Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Yerkir.am-ը ներկայացնում է «Այս օրը պատմության մեջ» նախագիծը, որի շրջանակներում ամեն օր կներկայացնենք տվյալ օրվա իրադարձությունները:
Նոյեմբերի 26
1946 թվականի այս օրն է մահացել ամերիկացի դիվանագետ, Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան (1913-1916 թթ.) Հենրի Մորգենթաուն: Նա դատապարտել է Հայոց ցեղասպանությունն ու անդրադարձել դրան իր հուշերում:
1916 թվականին Մորգենթաուն թողել է դեսպանի պաշտոնը՝ ասելով. «Ես այլևս չէի կարող շարունակել իմ հարաբերություններն այնպիսի մարդկանց հետ, որոնք թեպետ սիրալիր և բարեկիրթ են, բայց կարող են 1 միլիոն մարդու արյուն հեղել»:
1966 թվականի այս օրն է մահացել արևմտահայ բանաստեղծ Համաստեղը: Նա համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը: Համաստեղն իր ՝1966 թվականին գրված ինքնակենսագրականում հիշել է. «Իմ մանկական ու պատանեկան աշխարհը գիւղն է իր հեռաւոր լեռներու սահմաններով, իր քարաշէն մեծկակ եկեղեցիներով, իր դպրոցով, իր հոգսերով, իր սուրբերով, որոնք գիւղի սահմաններէն ներս կ՚ապրէին»։
Նա այդ նոր աշխարհին չի համակերպվել՝ դառնալով «կարոտի գրականության» տիպական ներկայացուցիչներից մեկը։
1906 թվականի այս օրն է ծնվել հայ գիտնական, գենետիկ Սոս Ալիխանյանը՝ դերասան Իսահակ Ալիխանյանի որդին: Նա ԽՍՀՄ-ում մոլեկուլային գենետիկայի և հակաբիոտիկներ սինթեզող միկրօրգանիզմների գենետիկայի հիմնադիրներից մեկն է: Ալիխանյանի նախաձեռնությամբ հիմնվել է Գենետիկայի պետական գիտահետազոտական ինստիտուտը։