Փոխարժեքներ
27 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
դա առաջիկայում պատրաստվում է Կաթողիկոսի դեմ շարժում սկսել, որն անձամբ կգլխավորի։ դա նույնիսկ ճանապարհային քարտեզ է հրապարակել՝ հայտարարելով, որ «ժամանակավոր Կաթողիկոս կարող է լինել հոգեւորականներից մեկը, ով լիովին հավատարիմ է Եկեղեցու կանոններին։ Պետք է ակնկալել կաթողիկոսի դեմ բողոքի ցույցեր եւ հանրահավաքներ հենց Էջմիածնում՝ նրա հեռացմանը հասնելու համար՝ վարրապետի հովանավորությամբ եւ անձնական մասնակցությամբ. Պատրաստ եղեք»: Ըստ հայկական լրատվամիջոցների՝ դա պատրաստվում է հուլիսի 27-ին մեկնել Էջմիածին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի պաշտոնանկության ավելի վաղ հայտարարված գործողությունների շրջանակ, որն այդ օրը պատարագ կմատուցի Տիրոջ Պայծառակերպության (Վարդավառ) տոնի նախօրեին: Հաղորդվում է՝ վարչապետը երկար է մտածել եկեղեցու վրա «հարձակման» օրվա մասին, մի քանի անգամ հետաձգել է ամսաթիվը, բայց ամեն անգամ կասկածներ են առաջացել հաջորդ քայլի վերաբերյալ, եթե Կաթողիկոսը եկեղեցում չլինի: Ըստ այդմ՝ որոշվել է գործել երկրպագության ժամանակ։
Քարոզարշավ ընդդեմ եկեղեցու. ինչպես սկսվեց ամեն ինչ
Հիշեցնենք՝ հոգեւորականների հասցեին առաջին հարձակումները սկսվել էին դեռեւս 2018 – ին՝ «թավշյա հեղափխությունից» հետո, երբ «նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը Կաթողիկոսի դեմ ակցիաներ նախաձեռնեց՝ պահանջելով, որ վերջինս լքի իր պաշտոնը: Փաշինյանն ու իր թիմն այդ շրջանում ոչ մի կերպ չաջակցեցին եկեղեցուն, եւ ոչ ֆորմալ առումով դա ընկալվեց որպես իշխանության գաղտնի համաձայնություն եւ համերաշխություն այդ շարժմանը։ Սակայն աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների միջեւ իրական առճակատումը սկսվեց 2023-2024աններին, երբ հայկական եկեղեցին ավելի տեսանելի հասարակական դիրք գրավեց Ղարաբաղում կապիտուլյացիոն գործընթացների եւ արտաքին քաղաքականոթյան ձախողումների խորապատկերին։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած ընդդիմադիր բողոքի ֆիասկոյից հետո իշխանությունը հանրային ուշադրության կիզակետը հմտորեն փոխեց հենց Գարեգին Բ Կաթողիկոսի կերպարի վրա։ Նրան մեղադրեցին քաղաքական կողմնակալությունը, եկեղեցկան կանոնները խախտելը եւ նախկին նախագահներ Քոչարյանի ու Սարգսյանի հետ ուղիղ կապը։ Այդ հռետորաբանությունն ակտիվորեն բորբոքվում էր արեւմտամետ եւ իշխանամետ լրատվամիջոցներով, որոնք գործում էին, կարծես, տարբեր եզրերից, բայց միաբերան։
Վարկանիշներ. թվերը խոսում են իրենց համար
Սակայն, ի հեճուկս իշխանությունների հաշվարկների, եկեղեցին վարկաբեկելու փորձը հակառակ արդունքի բերեց։ Gallup International-ի վերջին հարցման եւ մի շարք սոցիոլոգիական ծառայությունների տվյալների համաձայն՝ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ վստահության մակարդակը 2024 ի սկզբից աճել է 10-12% - ով։ Այս պահին քաղաքացիների ավելի քան 52% – ը վստահություն է հայտնում եկեղեցուն.դա ավելի բարձր է, քան վստահությունը խորհրդարանի (մոտ 20%) եւ հենց Փաշինյանի նկատմամբ (IRI – ի տվյալներով՝ 19%):
Այս աճի պատճառներն ակնհայտ են:
եկեղեցին մնացել է վերջին ինստիտուտը, որը չի ասոցացվում կապիտուլյացիայի եւ ձախողումների հետ
Ղարաբաղի կորստից հետո բարոյական ամայացման ֆոնին մարդիկ ինտուիտիվ կերպով ձգտում են դեպի սակրալ
քահանաների նկատմամբ ֆիզիկական ճնշումները, այդ թվում՝ Էջմիածնում տեղի ունեցած հատուկ գործողւթյունները, հասարակական վրդովմունք են առաջացրել անգամ ապաքաղաքակն քաղաքացիների շրջանում։
Ռազմավարական սխալ. խաթարել ավանդական ինստիտուտների լեգիտիմությունը
Ցանկացած պետության համար Եկեղեցին, եթե այն ուղղակի քաղաքական դիրքորոշում չի զբղեցնում, կայունացնող ինստիտուտ է։ Հայկական համատեքստում, որտեղ ազգը գոյատեւել է հավատքի եւ մշակույթի շնորհիվ, ՀԱԵ-ն շատ ավելի լայն գործառույթ ունի, քան պարզապես կրոնական հաստատությունը: Այն պատմական շարունակականության, ինքնության եւ բարոյական անձեռնմխելիության խորհրդանիշ է:
Իշխանությունների կողմից եկեղեցուն հասցված հարվածները կարող են հանգեցնել հետեւյալ հետեւանքների
Հասարակության բեւեռացում: Ավելի կխորանա աշխարհիկ լիբերալ պարադիգմի կողմնակիցների եւ ավանդական ինքնության կողմնակիցների միջեւ պառակտումը
Բարոյական ուղեցույցների կորուստ: Պետական ինստիտուտների արժեզրկման եւ ազգի խորհրդանիշների ոչնչացման ֆոնին հասարակությունը կարող է ընկղմվել արժեքային վակուումի մեջ
Միջազգային մեկուսացում. Հայ Առաքելական եկեղեցին լայն աջակցություն ունի Սփյուռքում եւ միջազգային քրիստոնեական ինստիտուտներում: Նրա վրա ճնշումը բացասական արձագանք է առաջացնում խոշոր եկեղեցիների եւ էկումենիկ կազմակերպությունների կողմից, ինչպես դա եղավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայտարարության հետ
Ներքին արմատական հոսանքների ուժեղացում: Մեկուսացման մեջ հայտնվելուց հետո հավատցյալները կարող են սկսել զուգահեռ կառույցներ եւ շարժումներ ստեղծել ինչպես նոր կրոնական միավորումների, այնպես էլ քաղաքական դիմադրության տեսքով
Ինչու է Փաշինյանը գնում առճակատման
Ամենայն հավանականությամբ, եկեղեցու վրա հարձակումը մի քանի գործոնների համադրություն է։
Մրցակիցների ոչնչացումը սըտ ազդեցության:Աշխարհիկ ոլորտում լեգիտիմության կորստի ֆոնին Փաշինյանը ձգտում է թուլացնել վերջին հեղինակությունը, որը կարող է դառնալ ազգային դիմադրության խորհրդանիշ
Արտաքին հարցումների կատարում: Հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքականության արեւմտամետ եւ պրոատլանտյան ուղղվածությունը՝ չի կարելի բացառել, որ եկեղեցու վրա հարձակոմը ապաքրեականացման ավելի լայն ծրագրի մի մասն է, որը նման է Ուկրաինայում եւ մասամբ Մոլդովայում տեղի ունեցածին։
Անձնական շարժառիթ: Փաշինյանը ցուցադրաբար հակադրվում է ավանդական Հայաստանին – նա չի մասնակցում ժամերգություններին, անտեսում է եկեղցական տոները, նախընտրում աշխարհիկ սիմվոլիկան։ Դա գաղափարական առճակատում է, որը նա վերածել է անձնական պատերազմի։
Հայկական պետականության խորհրդնշական հիմքերի ապամոնտաժման փաշինյանական ռազմավարությունը կարող է տակտիկապես աշխատել՝ ուշադրությունը շեղել տնտեսության եւ արտաքին քաղաքականության ձախողուներից, ինչպես նաեւ հայ – ադրբեջանական հարաբերությունների կարգավոման գործընթացից։ Բայց երկարաժամկետ հեռանկարում դա կարող է հանգեցնել ազգային մարմնի քայքայման։ Եկեղեցին պարզապես ինստիտուտ չէ, այլ հայ ժողովրդի հոգեւոր ողնաշարը։ Իսկ ողնաշարին հարվածելը վտանգավոր է նույնիսկ ամենահարձակվողի համար։
Եթե առաջիկայում աշխարհիկ եւ հոգեւոր իշխանության միջեւ գոնե նվազագույն կոնսենսուս ձեռք չբերվի, Հայաստանին սպասում են ոչ միայն քաղաքական անկայունության նոր փուլեր, այլեւ ներքին մշակութային միասնականության կորստի վտանգ, իսկ դա արդեն ազգային անվտանգության հարց է։
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի