|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հանրապետության հրապարակում մեկնարկեց համա-Հ.Մ.Ը.Մ.ական 12-րդ մարզախաղերը, որոնց մասնակցում են ավելի քան 750 մարզիկ-մարզուհիներ։ Նրանք Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Ստոկհոլմից, Փարիզից, Մարսելից, Թիֆլիսից, Երուսաղեմից, Քուվեյթից, Կահիրեյից, Բաղդատից և Լիբանանից։ Երևանում նրանց են միացել Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի և Արցախի մարզիկ-մարզուհիները։
Մարզախաղերն անց են կացվելու 9 մարզաձևում՝ բասկետբոլ, ֆուտբոլ, վոլեյբոլ, լող, թենիս, շախմատ և այլն։ Մարզախաղերի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդ, «Եռաբլուր» պանթեոն։ Կմասնակցեն ընկերային երեկոների և հաղթանակի ճաշկերույթ- պարահանդեսի։