կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-12-16 16:45
Առանց Կատեգորիա

«Այս օրը պատմության մեջ». դեկտեմբերի 16

«Այս օրը պատմության մեջ». դեկտեմբերի 16

Yerkir.am-ը ներկայացնում է «Այս օրը պատմության մեջ» նախագիծը, որի շրջանակներում ամեն օր կներկայացնենք տվյալ օրվա իրադարձությունները:

Դեկտեմբերի 16


Դեկտեմբերի 16-ին
նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը:

Օրը հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանի 1972 թվականի դեկտեմբերի 16-ից։ Ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն է մարդու շրջակա միջավայրի խնդիրները։ Գլխավոր հանձնաժողովը իր որոշման մեջ կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրը անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանման և բարելավման վերաբերյալ։

1775 թ.-ի այս օրն է ծնվել անգլիացի կին գրող Ջեյն Օսթինը:

Նա առավելապես հայտնի է իր վեց հիմնական վեպերով, որոնցով հեղինակը փորձում է ներկայացնել, նաև քննադատել 18-րդ դարի վերջի Բրիտանական ազնվականությանը: 

1866 թ. դեկտեմբերի 16-ին է ծնվել ռուս նկարիչ, գրաֆիկ, արվեստի տեսաբան, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից Վասիլի Կանդինսկին:

1899 թ.-ի այս օրն է հիմնվել «Միլան» ֆուտբոլային ակումբը:

Ակումբը հանդես է գալիս Իտալական Ա Սերիայում։ Հիմնադրվել է 5 անգլիացիների կողմից՝ անգլիացի գործարար Ալֆրեդ Էդվարդսի գլխավորությամբ։ Սկզբում կոչվել է "Milan football And Cricket Club"։

Համարվում է աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ նվաճած 18 միջազգային գավաթներով:

Ակումբն իր խաղերն անցկացնում է Սան Սիրո մարզադաշտում։

1991 թվականի դեկտեմբերի 16-ին է Ղազախստանը անկախացել ԽՍՀՄ-ից:

Այն Եվրասիական պետություն է: Մինչև 1936 թվականին Ղազախստանը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում որպես ինքնավար հանրապետություն: Հետագայում ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ և մյուս 14 հանրապետությունների հետ միասին ուղղակիորեն ենթարկվել է միութենական կենտրոնական կառավարությանը։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Աստանա:

1997 թվականի այս օրը «Պոկեմոն» սերիալի ցուցադրությունից հետո մոտ 700 ճապոնացի երեխաներ էպիլեպսիայի ախտորոշմամբ հիվանդանոցներ տեղափոխվեցին: 

Ըստ ճապոնական լրատվամիջոցների՝ էպիլեպտիկ նոպաների պատճառը անիմացիոն ֆիլմում բազմիցս կրկնվող տեսաէֆեկտներն էին, որոնք երեխաների համար չափազանց լուսագզայուն են եղել: Երևույթը մեդիայի կողմից անվանվել է «Պոկեմոն շոկ»:

Անիմացիոն ֆիլմն այլևս երբեք չի ցուցադրվել: