Փոխարժեքներ
03 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Yerkir.am-ը ներկայացնում է «Այս օրը պատմության մեջ» նախագիծը, որի շրջանակներում ամեն օր կներկայացնենք տվյալ օրվա իրադարձությունները:
Դեկտեմբերի 18
1787 թվականի այս օրը Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ-ի 3-րդ նահանգը:
Նյու Ջերսիում տեղաբնիկները բնակվել են ավելի քան 2.800 տարի: 17-րդ դարի սկզբին հոլանդացիները և շվեդները այստեղ հիմնեցին առաջին եվրոպական բնակավայրերը: Հետագայում տարածքին տիրեցին անգլիացիները` անվանելով Նյու Ջերսի պրովինցիաի Նորմանդյան կղզիների Ջերսի քաղաքի անունով: 18-րդ դարում Նյու Ջերսին դարձավ մի քանի ճակատամարտերի թատերաբեմ Ամերիկայի անկախության պատերազմի ժամանակ:
XIX դարում Նյու Ջերսիում կառուցվեցին մեծ քանակությամբ գործարաններ, որոնք օգնեցին Նյու Ջերսիին իրականացնել Արդյունաբերական հեղափոխություն:
Նահանգի պաշտոնական մականունն է «Այգիների նահանգ»։
1892 թ. դեկտեմբերի 18-ին առաջին անգամ բեմադրվեց Պյոտր Չայկովսկու «Շելկունչիկ» նշանավոր բալետը:
Մարդուկ Ջարդուկը (ռուս.՝ Щелкунчик)-ը Պյոտր Չայկովսկու բալետն է՝ երկու գործողությամբ։ Լիբրետոն` Մարիուս Պետիպայի, ստեղծված՝ Էռնստ Հոֆմանի «Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը» հեքիաթի ֆրանսերեն փոխադրության մոտիվներով, որը կատարել էր Ալեքսանդր Դյումա հայրը 1844 թվականին։
Պրեմիերան կայացել է 1892 թվականի դեկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում:
1918 թ. այս օրն ստեղծվեց «Արմենպրես» հայկական լրատվական գործակալությունը:
Այն ստեղծվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Ժողովի որոշմամբ՝ որպես Հայկական հեռագրական գործակալություն։ Ներկայում հանդիսանում է փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը։
1940 թ. դեկտեմբերի 18-ին Նացիստական Գերմանիայի կողմից հաստատվեց նախապես ծրագրված «Բարբարոսսա» գործությունը՝ Գերմանիայի ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու պլանը:
«Բարբարոսսա»-ն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արևելաեվրոպական ռազմական թատերաբեմում ԽՍՀՄ ներխուժելու Երրորդ Ռայխի ծրագիր և Հայրենական մեծ պատերազմի նախնական փուլում այդ ծրագրին համապատասխան իրականացվող ռազմական գործողություն էր։ Ծրագիրն իրականացնելու Հիտլերի որոշումը շրջադարձային էր Երրորդ Ռայխի պատմության մեջ, որը 4 տարի հետո բերեց նրա լիակատար փլուզման։
1946 թ. այս օրն է ծնվել ամերիկացի աշխարհահռչակ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը:
Նա համարվում է հոլիվուդյան կինոաշխարհի ամենահաջողակ ներկայացուցիչներից մեկը։
Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում ռեժիսորներից ամենաշատը նրա ֆիլմերն են՝ 5 ֆիլմ, իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում` 3 ֆիլմ։ Երեք անգամ արժանացել է Օսկարի, որից երկուսը՝ որպես լավագույն ռեժիսոր։
Նրա ֆիլմերից են՝ «Ինդիանա Ջոնս»-ը, «Մարտական ձի»-ն, «Միջաստղային»-ը և այլն։
1966 թ. դեկտեմբերի 18-ին հայտնաբերվեց Սատուրնի արբանյակ Էպիմետեյը:
Այն հայտնաբերվել է Ռիչարդ Ուոկերի կողմից, իսկ հին հունական դիցաբանության հերոսներից Պրոմեթևսի եղբայր Էպիմեթևսի պատվին։
Այն ունի շատ ծակոտկեն սառցե կառուցվածքով մարմին, քանի որ նրա խտությունը ցածր է ջրինից՝ ~0.69 գ/սմ3 է։
1980 թվականի այս օրն է ծնվել ամերիկացի ճանաչված երգչուհի և երգահան Քրիստինա Ագիլերան:
Ագիլերան արժանացել է «Գրեմմի»-ի վեց և «Լատինական Գրեմմի»-ի մեկ մրցանակի։ «Rolling Stone» ամսագիրը նրան համարել է բոլոր ժամանակների 100 մեծագույն կատարողներից մեկը։ Նա դարձել է այդ ցանկի ամենաերիտասարդ ներկայացուցիչը և միակը 30 տարեկանից ցածր տարիքային խմբում[11]։
ԱՄՆ Պետական դեպարտամենտի կողմից պարգևատրվել է քաղցի դեմ պայքարի գործում ունեցած ավանդի համար: Պարենի համաշխարհային ծրագրի և ՄԱԿ-ի դեսպան է։ Քրիստինայի մասնակցությունը բարեգործական ծրագրերին օգնել է հավաքել ավելի քան 117 միլիոն դոլար: