Փոխարժեքներ
03 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Yerkir.am-ը ներկայացնում է «Այս օրը պատմության մեջ» նախագիծը, որի շրջանակներում ամեն օր կներկայացնենք տվյալ օրվա իրադարձությունները:
Դեկտեմբերի 23
1871 թ. դեկտեմբերի 23-ին Կահիրեում տեղի է ունեցել իտալացի երգահան Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի առաջնախաղը:
«Աիդա» օպերան հատուկ գրվել է Սուեզի ջրանցքի բացման առթիվ՝ Եգիպտոսի կառավարության պատվերով։ Իտալերեն լիբրետոն Անտոնիո Գիսլանցոնիի` ըստ Օգյուստ Մարիետի սցենարի։ Օպերայի գործողությունները տեղի են ունենում Հին Եգիպտոսում փարավոնների տիրապետության ժամանակ։ Օպերայում պատմվում է եգիպտական զորավար Ռադամեսի և եթովպացի ստրկուհի Աիդայի դժբախտ սիրո մասին։
Առաջնախաղը կայացել է 1871 թ. դեկտեմբերի 24-ին Կահիրեում։ «Աիդան» Վերդիի լավագույն և սիրված ստեղծագործություններից մեկն է, ընդգրկված է աշխարհի խոշորագույն օպերային թատրոնների խաղացանկում։
1888 թ. այս օրն է հոլանդացի աշխարհահռչակ գեղանկարիչ Վինսենթ վան Գոգը կտրել իր ականջը և նվիրել այն մի անառակ կնոջ:
Հոլանդացի նկարիչ Վան Գոգը տառապել է հոգեկան խնդիրներով: Ըստ վարկածներից մեկի՝ Վան Գոգը կտրել է ականջը, երբ նամակի միջոցով իմացել է, որ իր եղբայր Թեոն, որը նկարչի հետ շատ մտերիմ է եղել ու ֆինանսապես աջակցել է նրան, պատրաստվում է ամուսնանալ: Վան Գոգին խիստ անհանգստացրել է եղբոր մոտալուտ ամուսնության լուրը, քանի որ նոր ստեղծվելիք ընտանիքն անմիջական սպառնալիք կլիներ եղբայրների մտերմությանն ու Թեոյի կողմից ստացվող ֆինանսական աջակցությանը: Մեկ այլ տարածված վարկածի համաձայն՝ Վան Գոգն ականջը կտրել է ընկերոջ՝ հայտնի նկարիչ Փոլ Գոգենի հետ վիճելուց հետո:
1928 թ. դեկտեմբերի 23-ին է ծնվել հայ նշանավոր երգչախմբային դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արվեստագետ Հովհաննես Չեքիջյանը:
Չեքիջյանը ծնվել է Կոստանդնուպոլսում, իսկ 1961-ից թվականից ապրում է Հայաստանում: Հեղինակ է երաժշտական ստեղծագործությունների, այդ թվում և «Գարնանային անուրջներ», «Տոնական ձոն» վոկալ-սիմֆոնիկ պոեմների։ 1973-1977 թվականներին դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1975 թվականից Երևանի կոնսերվատորիայում (1982 թվականից պրոֆեսոր է)։
1972 թ. այս օրը Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով մահացել է մոտ 10 00 մարդ, ևս 20 000-ը վիրավորվել:
1986 թ. դեկտեմբերի 23-ին «Վոյաջեր» ինքնաթիռով աշխարհում առաջին անգամ կատարվեց առաջին շուրջերկրյա թռիչքը:
2000 թ. այս օրը ՖԻՖԱ-ն Ռեալ Մադրիդ ակումբին է հանձնել «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակը:
Ռեալ Մադրիդը իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է Մադրիդ քաղաքից։ Ստեղծվել է 1902 թվականին և նույն տարվանից հանդես է գալիս ավանդական տնային սպիտակ մարզաշապիկով։ Ռեալ իսպաներեն նշանակում է արքայական, և այս անվանումն ստացել է Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII-ի կողմից 1920 թվականին։ Մասնակցում է Լա Լիգային և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը։ Լա Լիգայում ունի ռեկորդային 33 հաղթանակ, 19 Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային 13 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթ։