կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-27 09:37
Առանց Կատեգորիա

Էլեկտրոնային ծխախոտ. թակա՞րդ, թե՞ այլընտրանք. «Հայաստանի Հանրապետություն»

Էլեկտրոնային ծխախոտ. թակա՞րդ, թե՞ այլընտրանք. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում  որպես ծխախոտի այլընտրանք նաեւ հայաստանյան  շուկա մուտք գործեց էլեկտրոնային ծխախոտի այլընտրանքային տարբերակը, որն սկսեց  ողողել գովազդային շուկան իր նորարարական համակարգի արդյունավետությամբ  ՝ ներկայացվելով աշխարհի շուրջ 40 երկրում: Համաշխարհային մամուլը հաճախ  է անդրադառնում էլեկտրոնային սիգարետներին ու ծխախոտի այլընտրանքային լուծումներին, եւ շատ անգամ դրանց  քարոզը՝ որպես ծխախոտի օգտագործման առավել անվնաս տարբերակ, շփոթության մեջ է գցում սպառողին:

Հայ մասնագետները շտապում են հերքել այն տեսակետը, թե էլեկտրոնային սիգարետն ավանդական ծխախոտից ավելի անվնաս է, ուստի հորդորում են մեր սպառողներին չընկնել մոլորության մեջ եւ ընդունել այն միայն որպես ավանդական ծխախոտին այլըտրանք: ՀՀ  վաստակավոր բժիշկթոքաբան Անդրանիկ Ոսկանյանը «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց, որ այդքան էլ համաձայն չէ միջազգային մամուլում մեջբերված դիտարկումներին. «Եվրոպական ընկերությունների կատարած հետազոտությունների համաձայն, էլեկտրոնային ծխախոտը նույն կերպ վնասակար է առողջության համար եւ դրա հաճախակի ու երկարատեւ օգտագործումը կարող է  նպաստել տարբեր հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք են քաղցկեղը, լյարդի ախտահարումը, ընդհուպ՝ ցիրոզը»:

Ըստ երիտասարդ բժիշկների ասոցիացիայի հիմնադիր, «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր, բժիշկ-ուրոլոգ Գեւորգ Գեւորգյանի, ծխելը, վնասի տեսակետից, ամենամեծ ռիսկերն է պարունակում, քանի որ ծխում են շատերը, եւ ծխող անձը ոչ միայն ինքն իրեն է վնասում, այլեւ երկրորդային ծխով՝ իր շուրջը գտնվող մարդկանց»: Վնասի նվազեցման ուղղություններից մեկն է էլեկտրոնային սիգարետը, որի նվազ վնասի մասին առկա են բազմաթիվ հետազոտություններ. «Սակայն սա ամենեւին չի նշանակում, թե էլեկտրոնային սիգարետն անվնաս է եւ ռիսկեր չի պարունակում, բայց սա նշանակում է, որ եթե ծխողները փոխարինեն ծխախոտի օգտագործումը էլեկտրոնային սիգարետի օգտագործումով, ապա դա կլինի հասցված վնասի ընդամենը նվազեցում եւ՛ իրենց, եւ՛ շրջապատի առողջության համար, քանի որ էլեկտրոնային սիգարետի ներքաշած գոլորշին այրման հետեւանքով առաջացած ծուխ չէ եւ, հետեւաբար, չի առաջացնում նաեւ երկրորդային ծուխ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։