|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նախորդիվ ներկայացրած հայտարարությամբ անդրադարձել եմ Աղվան Արշակյանի կալանքը վերացնելու/փոխելու մասին միջնորդությանը և նշել, որ Դատարանն (Դատավոր Գնել Գասպարյանը) այն մերժել է վարույթ ընդունել` ենթադրելով, որ Դատարանի համար միջնորդությամբ նոր հանգամանք չի ներկայացվել: Այնինչ, մերժման վերաբերյալ դատական ակտը ստանալուց հետո պարզ է դարձել, որ մերժման պատճառը ոչ թե բովանդակային է, այլ` տեխնիկական (ոչ մեր և ոչ էլ դատարանի մեղքով), ուստի մեր կողմից նոր միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ ներկայացնելով Աղվան Արշակյանի գործի մասին զարգացումները։
«Ըստ այդմ` Դատարանի կողմից Աղվանի առողջական վիճակի վատթարացումը ՉԻ դիտվել որպես ոչ էական կամ ուշադրության ոչ արժանի հանգամանք: Հուսով ենք, որ նոր միջնորդությունը կընդունվի վարույթ և կենթարկվի պատշաճ քննության: Հաջորդիվ զարգացումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է Վարազդատ Հարությունյանը։