կարևոր
1399 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-07 15:44
Աշխարհ

«Զանգեզուրի միջանցքի» գործարկումը կարող է ոչ միանշանակ հետևանքներ ունենալ Հայաստանի համար

«Զանգեզուրի միջանցքի» գործարկումը կարող է ոչ միանշանակ հետևանքներ ունենալ Հայաստանի համար

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախատեսված է Ալիև-Փաշինյան հանդիպումը, որոնք, ի թիվս այլ հարցերի, քննարկելու են Հայաստանի Սյունիքի մարզում շուրջ 40 կմ կոմունիկացիաների ապաշրջափակումը: Երեւանում գործող իշխանության կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Բաքվում կրկին ակտիվորեն սկսեցին խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին: Հայ հասարակության զգալի մասը դեմ է այս հայեցակարգին՝ համարելով, որ դա կարող է հանգեցնել երկրի հարավային տարածքի նկատմամբ ինքնիշխանության կորստի: Տարածաշրջանում հատվում են արտաքին դերակատարների՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Չինաստանի, ինչպես նաեւ ԱՄՆ – ի եւ ԵՄ-ի ռազմավարական եւ խորքային շահերը: Ի՞նչ կլինի անդրկովկասյան հանրապետոթյունների հետ, որոնց հետ Ռուսաստանին կապում են տնտեսական համագործակցությունը, մշակութային կոդերն ու արժեքները: Ի՞նչ սցենարներ են հնարավոր ադրբեջանական նախաձեռնության՝ «Զանգեզուրի միջանցքի» իրականացման հետ կապված: 

Հարավային Կովկասի քաղաքական պատկերի եւ հայ-ադրբեջանական խնդիրների վերաբերյալ իր տեսլականը մեր պարբերականի հետ կիսեց պ. գ. թ., ռազմավարական հետազոտությունների եւ կանխատեսումների ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Եվգենի Սեմիբրատովը

Ռազմավարական նշանակության ճանապարհ

- Այս պահին «Զանգեզուրի միջանցքի» հարցը դուրս է Անդրկովկասում տեղակայված երկրների շահերի շրջանակներից.այս նախագծի իրագործումն արդեն վաղուց վերաբերում է ոչ միայն Նախիջեւանի եւ մնացած Ադրբեջանի, կամ նույնիսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ անարգել տրանսպորտային հաղորդակցության կազմակերպմանը, խոսքը՝ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ լիարժեք տրանսպորտային երթուղու ստեղծման մասին, որի շրջանակներում Ռուսաստանը, ինչպես աշխարհագրորեն, այնպես էլ քաղաքականապես, մի կողմ է մնում, ինչը, ի դեպ, Մեծ Բրիտանիայի վաղեմի նպատակն է։

Դատելով ԶԼՄ-ների հաղորդագրություններից՝ ամերիկյան ընկերություններից մեկի կողմից Սյունիքի մարզում «Զանգեզուրի միջանցքի» տարածքի փոխանցման պատմությունը դեռեւս չհաստատված է մնացել, բայց տեղեկատվական առումով դա կարող է լինել «օվերտոնի պատուհանի» գործարկումը, որի շրջանակներում ԶԼՄ-ների առջեւ խնդիր է դրված նախապատրաստել հասարակական կարծիքը, առաջին հերթին Հայաստանում, այն բանին, որ «Զանգեզուրի միջանցքի» կամ այսպես կոչված «Թրամփի կամրջի» նկատմամբ վերահսկողությունը կստանա հենց ԱՄՆ-ը:

Պետք է խոստովանել՝ առաջին հայացքից բոլորը շահում են այս պատմությունից.Ադրբեջանն ու Թուրքիան ստանում են անհրաժեշտ լոգիստիկ երթուղին, Բրիտանիան ձգտում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, իսկ ԱՄՆ-ն Թրամփի ղեկավարությամբ «կնքում է շահավետ գործարք»:Սակայն նման դասավորոթյունը հանգեցնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի մոտալուտ հզորացմանը, որոնք տնտեսական լուրջ դժվարությունների խորապատկերին հնարավորություն են ունենում միավորել իրենց ներուժը, ինչն ապագայում առանցքային սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության համար: «Զանգեզուրի միջանցքի» ցանկացած օգտագործում ի շահ Ադրբեջանի եւ Թուրքիայի, ուղղակի սպառնալիք է հայկական պետականոթյանը, համենայն դեպս առանց ռուսական միջնորդության, որը կարող էր իրականացվել այդ երթուղու երկայնքով ՌԴ ԶՈՒ տեղակայմամբ: Սակայն Փաշինյանի վարած քաղքականության պայմաններում վերջին կետն անհնարին է թվում:

Թուրքիայի դերը

Թուրքիայի դիվանագիտական մշակույթում, կարծես թե, շատ բան է թույլատրված, Բաքվում Թուրքիայի դեսպանը Հայաստանին բացահայտ պայման է դնում. «եթե ստորագրվի կամ նախաստորագրվի կայուն խաղղության համաձայնագիր եւ կատարվեն «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված պայմանները, թուրք-հայկական սահմանը կարող է բացվել Անկարայի եւ Բաքվի միջեւ խորհրդակցությունների արդյունքում»: Քաղաքագետ Սեմիբրատովը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում Թուրքիայի դերը մեկնաբանել է հետեւյալ կերպ.

- Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը ներկա քաղաքական պայմաններում (երբ երկու երկրների պետական գաղափարախոսության հիմքը 30 տարի շարունակ Լեռնային Ղարաբաղի համար «արդար պայքարն» էր), սկզբունքորեն անհնար է առանց կողմերից մեկի կապիտուլյացիայի: Այդ քայլին այժմ փաստացի գնացել է Հայաստանը, ւոստի Թուրքիայի դերն այստեղ պետք է դիտարկել որպես Ադրբեջանի առանցքային դաշնակից «Հայկական հարցի» լուծման գործում.Անկարայի պոտենցիալ պատրաստակամությունը՝ աջակցելու Բաքվին ղարաբաղյան հարցը ցանկացած ռազմական մեթոդներով լուծելու հարցում, միշտ ավելի մեծ համակրանք է գտել Ադրբեջանի քաղաքական շրջանակներում, քան Մոսկվայի՝ «բոլորին հաշտեցնելու» մտադրությունը, ինչը մենք բազմիցս նկատել ենք 1992-2020աններին: 

Փաստորեն, «Անկարայի եւ Բաքվի միջեւ խորհրդակցությունների արդյունքում Հայաստանի սահմանը բացելու» պահանջով Թուրքիան դիվանագիտական մակարդկով արձանագրում է Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունը՝ դրանով իսկ ընդգծելով իր դերը Ադրբեջանի հաղթանակի մեջՍակայն ռազմավարական առումով, Էրդողանի կողմից առաջ քաշվող պանթուրքիզմի գաղափարների տեսանկյունից, ներկայիս իրավիճակը ժամանակավոր հրադադար է, ելնելով Անկարայի քաղաքական մտադրություններից՝ Հարավային Կովկասը պետք է դառնա միայն նրա ազդեցության տարածաշրջանը, նըդ որում՝ հետագա էսկալացիայի տեղեկատվական նախապատրաստությունն արդեն փաստացի մեկնարկել է:

Ռուսաստան-Իրան-Թուրքիա՝ շրջա՞ն, թե՞ եռանկյուն

Ինչպես եք դիտարկում Հարավկովկասյան տարածաշրջանի երկու խաղացողներին՝ Ռուսաստանին եւ Թուրքիային, որոնք տարբեր ռազմաքաղաքական դաշինքներում են եւ ունեն փոխադարձ վստահության ցածր մակարդակ:

Անդրկովկասի տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է դիտարկել Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի դարավոր դիմակայության տեսանկյունից: Ներկա փուլում Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերություններն անվտանգության ոլորտում կառուցողական բնույթ են կրում, սակայն Թուրքիան մտադիր է իր արեւմտյան դաշնակիցների, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիայի աջակցությամբ ամրապնդել իր ներկայությունը տարածաշրջանում:

ԽՍՀՄ փլուզումից հետո ձեւավորվեց քաղաքական կոմբինացիա, որի շրջանակներում Երեւանը վայելում էր Մոսկվայի, իսկ Բաքուն՝ Անկարայի աջակցությունը՝ ընըդ որում ականջալուր լինելով նաեւ Ռուսաստանի դիրքորոշմանը տարածաշրջնում: Չնայած իր հարաբերկան կայունությանը՝ այս մոտեցումն իրեն լիովին չարդարացրեց հետխորհրդային երկրների գործերին միջամտելու արեւմտյան ճանապարհով գնալու Մոսկվայի դժկամության խորապատկերին։ Չոր մնացորդում Ռուսաստանն այժմ Հայաստանում ստացել է բացահայտ հակառուսական ռեժիմ, որը ներկայացնում է ՀՀ կառավարության ղեկավար Փաշինյանը՝ Արեւմուտքի քաղաքական արգասիքը: Ադրբեջանում իրավիճակը մի փոքր այլ է. Ալիեւը, թեեւ ՄԳԻՄՕ - ի շրջանավարտ է (ինչպես Տոկաեւը (Ղազախստանի նախագահը)) եւ սովետական կոսակցության նոմենկլատուրայից, բայց նա նաեւ կայուն կապեր է ձեւավորել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Արեւմուտքի հետ: Պետք է ընդունել՝ բացառությամբ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի, Ռուսաստանն Անդրկովկասում այժմ այլեւս ոչ մեկի վրա հույս դնել չի կարող, թեեւ ներկայությունն այդ տարածաշրջանում պարտադիր է, այդ թվում նաեւ երկրի հարավային սահմանների՝ Հյուսիսային Կովկասի տարածաշրջանների անվտանգության ապահովման համար: 

Թարգմանեց Գայանե Մանուկյանը
Աղբյուրը՝ fondsk.ru