Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում վերջին 5 տարվա ընթացքում 494.3 միլիարդ տուփ ծխախոտ է սպառվել: Թուրքական «Diken» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այդ քանակությամբ ծխախոտի սպառման համար ծախսվել է 185 մլրդ 5 մլն թուրքական լիրա (մոտ 52 մլրդ 500 մլն. ԱՄՆ դոլար): Վերջին 5 տարիներին ամեն ամիս ծխախոտի վրա ծախսվել է 3 մլրդ 996 մլն լիրա (մոտ 1.130 մլրդ դոլար), օրական՝ 131 մլն 371 հազ. լիրա (մոտ 37 մլն դոլար). տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքիայում ծխախոտի և ալկոհոլի շուկան կարգավորող հաստատության տվյալներով` ծխախոտի սպառման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 1999 թվականին, երբ մեկ տարվա ընթացքում վաճառվել է 114.4 միլիարդ տուփ ծխախոտ:
Ծխելու նկատմամբ արգելքների ու վերահսկողության սահմանումից հետո այս ցուցանիշը 12 տարվա ընթացքում նվազել է 20 տոկոսով՝ 2011-ին կազմելով 91.2 միլիարդ տուփ: