|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Դատարանն ապօրինի է ճանաչել «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի և նրա քրոջ` Լիլիթ Կարապետյանի բնակարաններում կատարված խուզարկությունները
«Օգոստոսի 8–ին Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավորներ Դավիթ Արղամանյանի և Մասիս Մելքոնյանի կայացրած որոշումների դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքները բավարարվել են և այդ դատավորների կայացրած դատական ակտերը բեկանվել են»,– ArmeniaSputnik–ին հայտնեց փաստաբան Արմեն Ֆերոյանը։