Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ այսօր` կառավարության նիստից առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց տույժեր կիրառել 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ալկոհոլ վաճառողների նկատմամբ:
Ստացվում է, որ ներկայումս չեն կիրառվում անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչքների վաճառքն արգելող` գործող օրենքի դրույթները, ինչն էլ գործադիրի ղեկավարին մտահոգելու տեղիք է տվել:
Հետաքրքիր է` գործող օրենսդրությամբ ի՞նչ տուժեր են սահմանված անչափահասներին ծխախոտ ու ալկոհոլ վաճառողների նկատմամբ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 158-րդ հոդվածի համաձայն՝ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականություն և տեսաերիզներ վաճառելն առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Իսկ 18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականության և տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» նոր օրենսգրքի նախագծային տարբերակում ևս ամրագրված է վաճառքն արգելող դրույթը: Նոր օրենսգրքի 515-րդ հոդվածում, որը վերաբերում է ծխախոտային արտադրատեսակի կամ ոգելից խմիչքների իրացման կանոնները խախտելուն, ամրագրված է.
1. Ծխախոտային արտադրատեսակի կամ ոգելից (ալկոհոլային) խմիչքների իրացման կանոնների խախտումն առաջացնում է տուգանք` երեսուն հազար դրամից հիսուն հազար դրամի չափով:
2. Տասնութ տարին չլրացած անձի ծխախոտ կամ ոգելից (ալկոհոլային) խմիչքներ վաճառելն առաջացնում է տուգանք` քառասուն հազար դրամից վաթսուն հազար դրամի չափով:
3. Տասնութ տարին չլրացած անձի ծխախոտի կամ ոգելից (ալկոհոլային) խմիչքների վաճառքի մեջ ներգրավելն առաջացնում է տուգանք` հիսուն հազար դրամից հարյուր հազար դրամի չափով:
4. Սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը, վարչական տույժ նշանակելու վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալուց հետո, մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանք՝ տվյալ արարքի համար սույն հոդվածի համապատասխան մասով սահմանված տուգանքի չափի կրկնապատիկի չափով: