կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-15 10:05
Հասարակություն

Խանութներում Winston տեսակի ծխախոտ չկա. «ՀԺ»

Խանութներում Winston տեսակի ծխախոտ չկա. «ՀԺ»

«Արդեն 5 օր քաղաքի բազմաթիվ խանութներում Winston տեսակի ծխախոտներ չեն առաքում, իսկ որտեղ էլ որ կան, տվյալ խանութի աշխատա­կիցները կամ տնօրեններն են գնում և պահեստից վերցնում: Խոսակցություններ կան, որ «Զեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ-ում, որն զբաղվում է այս տեսակի ծխախոտների ներմուծմամբ և վաճառքով, պառակտում կա, աշխատավարձերը միանգամից կրճատել են, ինչի արդյունքում բոլոր աշխատակիցները դիմում են գրել և ազատվել աշ­խատանքից: «Զեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ-ից Armtimes.com-ին ասացին, որ խանութներից ծխախոտի բացակայության պատճառը առաքիչ­ներն են, իսկ իրենց ընկերությունում խնդիրներ չկան: Անհասկանալի է, թե ինչպես են ընկերության առաքիչները ինքնագլուխ որոշել դադա­րեցնել բոլոր խանութներին ծխախոտի առաքումը: Թեև ընկերության զանգերին պատասխանող աշխատակիցը պնդում էր, որ որևէ պառակտում չկա, Հայկ անունով ներկայացած առաքիչ-մենեջերն ասաց, որ խնդիրներ, այնուամենայնիվ, կան: «Այո՛, հիմա մի քիչ խնդիրներ կան, ես կոնկրետ չգիտեմ, թե ինչ, բայց 2 օրվա ընթացքում ամեն ինչ կհարթվի, ծխախոտները նորից կառաքվեն»,-ասաց Հայկը»,- գրում է թերթը:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: