կարևոր
1534 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-07 15:57
Աշխարհ

Ադրբեջան-Հայաստան. Թրամփի Զանգեզուրի «կամուրջը» նոր Գուանտանամո է

Ադրբեջան-Հայաստան. Թրամփի Զանգեզուրի «կամուրջը» նոր Գուանտանամո է
Հայաստանի վարչապետը մեկնել է Վաշինգտոն, որտեղ, ըստ պաշտոնական տեղեկատվության, «երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նվիրված Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավրական գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաեւ եռակողմ հանդիպում Թրամփի եւ Ալիեւի հետ՝ ուղղված տարածշրջանում խաղաղության, բարգավաճման եւ տնտեսական համագործակցության խթանմանը»:

Սպիտակ տան տերը ծրագրում է ուրբաթ օրը հանդիպել Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդներին, հաղորդում է Բաքվի Minval պարբերականը: Հրապարակված ծրագրի համաձայն՝ Վաշինգտոնի ժամանակով ժամը 14:30-ին նախատեսված է Հայաստանի վարչապետի ընդունելությունը, իսկ ժամը 15:20–ին՝ բանակցություններն Ադրբեջանի նախագահի հետ: Ենթադրվում է՝ ժամը 16:00-ին սպասվում է երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը եւ Սպիտակ տան ղեկավարի ներկայությամբ անդրկովկասյան հարեւան պետությունների ղեկավարների կողմից խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության մասին ինչ-որ հուշագրի ստորագրում: Դա կլինի իրեն ամեն կերպ գովազդող «խաղաղարարի» PR ձեռքբերումը, որը խիստ շահագրգռված էր իր մարմնի շարժումներից առավելագույն մեդիա էֆեկտով։ Հայտնի է՝ բացի Թրամփից եւ նրա շրջապատի մի մասից, Անդրկովկասում «խաղաղ գործընթացն» ակտիվորեն լոբբինգ է անում Թուրքիան, որը որպես Հայաստանի հետ հարբերությունների կարգավորման նախապայման առաջ է քաշում Երեւանի եւ Բաքվի միջեւ համաձայնագրի ստորագրումը: Ավելի վաղ՝ հուլիսին, Աբու Դաբիում նիկլորի հետ հանդիպումից հետո ալիեւը հայտարարել էր՝ կողմերը կարող են մի քանի ամսվա ընթացքում ավատել արդեն համաձայնեցված փաստաթղթի տեքստի վրա աշխատանքը, որպեսզի հետո նախաստորագրեն այն:Բաքվի հիմնական (սակայն ոչ միակը) կոշտ պահանջը Երեւանի հանդեպ վերաբերում է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն, որը բացառում է Լեռնային Ղարաբաղի անուղղակի հիշատակումը: Ըստ օրինական ընթացակարգի՝ դրա համար անհրաժեշտ է համազգային հանրաքվե անցկացնել, որը նիկլորն ու նրա կողմնակիցները գրեթե երաշխավորված պարտվում են, ուստի նրանք այժմ ակտիվորեն զբաղված են «շրջանցիկ» տարբերակներ հորինելով։

Իրավաքաղաքական հարցերից բացի, «գայթակղության քար» է մնում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը կոչված է Ադրբեջանի հիմնական տարածքը միացնելու իր էքսկլավ Նախիջեւանին եւ Թուրքիայի հետ Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով (ավելորդ չէ հիշեցնել՝՝ 1980-ականների երկրորդ կեսին փորձագետ-տնտեսագետների խումբը՝ ակադեմիկոս Տ.Ս. Խաչատուրովի գլխավորությամբ, առաջարկում էր նմանատիպ նախագիծ իրականացնել դեռեւս 1950-ականների առաջին կեսին, յանուհետեւ 1970-ականների սկզբին՝ Լաչինի շրջկենտրոնից (Հայաստանի եւ այն ժամանակվա Ադրբեջանի ԼՂԻՄ-ի միջեւ) մինչեւ Նախիջեւան երկաթուղին՝ Լաչինի կապով Ստեփանակերտի, Աղդամի, Եվլախի եւ Բարդայի հետ՝ հարավային Անդրկովկասում տնտեսական փոխկապակցվածության ամրապնդման, Կասպից ծով լրացուցիչ մուտքի եւ տարբեր հանքային պաշարների զարգացման համար։ Սակայն Բաքվում նախագիծը մերժեցին՝ վախենալով Հայաստանի եւ ԼՂԻՄի միջեւ ուղիղ երկաթուղային կապից՝ պնդելով, որ Մեղրու շրջանով դեպի Նախիջեւանի Ինքնավար Խորհրդային Սոցիլիստական Հանրապետություն ավտոմոբիլային ճանապարհ պետք է անցկացվի։ Հայաստանի հարավում երկաթուղային հատվածը, որը գործում էր 1940-ականների կեսերից Իրանի հետ սահմանակից Երեւան – Նախիջեւան – Ջուլֆա – Մեղրի – Հորադիզ – Իմիշլի – Ալյաթ – Բաքու գծի շրջանակներում, չի օգտագործվում 1990ից ի վեր (ինչպես եւ հենց այդ գիծը)՝ խորհրդային տարիներին ենթարկվելով ադրբեջանական երկաթուղուն, ինչի մասին Բաքվում պարբերաբար հիշում են նաեւ այսօր): Այն դեպքում, երբ Բաքվում պնդում են համապատասխան երկաթուղային եւ ավտոճանապարհային հատվածների էքստերիտորիալությունը, որոնցով բեռների փոխադրումը պետք է անարգել լինի, Երեւանում վախենում են անցանկալի հետեւանքներից, այդ թվում՝ ժամանակի ընթացքում երկրի տարածքի մի մասի վերահսկողության դե ֆակտո կորստից:

 

Հուլիսին ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը պաշտոնապես առաջարկել էր, որ ամերիկյան ինչ-որ ընկերություն վարձակալությամբ վերցնի միջանցքը եւ կառվարի այն 100 տարի։ Իրենց հերթին, թուրք գործընկերները, իբր, առաջ են մղել այն գաղափարը, որ միջանցքը կառավարի մասնավոր ընկերություն, որը հավանության է արժանացել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից, «սակայն հայկական կողմը պահանջել է, որ ընկերությունն աշխատի նաեւ միջանցքի կողմում, ինչն անընդունելի էր Բաքվի համար»: Էներգետիկայի նախարար Ապարասլան Բայրաքթարի խոսքով՝ «մոտ ժամանակներս էներգետիկ ռեսուրսները եւ լոգիստիկ երթուղիները Թուրքիա կհասցվեն Զանգեզուրի միջանցքով։ Ներկայումս Ադրբեջանից էլեկտրաէներգիա է մատակարարվում Թուրքիա Վրաստանի տարածքով, սակայն հեռանկարում շեշտը դրվելու է ավելի կարճ եւ ուղիղ Զանգեզուրի երթուղու վրա՝ Հարավային Հայաստանով եւ Նախիջեւանով։ Էներգետիկ ռեսուրսները Կենտրոնական Ասիայից նույնպես Թուրքիա կհասցվեն Ադրբեջանի տարածքով, այդ թվում՝ այդ միջանցքով, իսկ Թուրքիայից՝ Եվրոպա»։

Ամեն դեպքում Զանգեզուրի միջանցքի երկարաժամկետ վերահսկողության պլանները կարող են դիտարկվել որպես Իրանի հյուսիս-արեւմտյան սահմանին Անդրկովկասում մշտական ներկայություն ապահովելու Վաշինգտոնի ռազմավարության բաղկացուցիչ մաս, ինչը նպաստում է Թեհրանի հետ հետագա առճակատմանը:Իսպանական Periodista Digital պորտալի չհաստատված տեղեկատվության համաձայն՝ Սյունիքի լեռներում ենթադրյալ «Թրամփի կամուրջը» նախատեսում է Հայաստանի տարածքում տեղակայել «ԱՄՆ զգալի զորախումբ», որը ներկայացված է ինչ-որ մասնավոր ռազմական ընկերության կողմից՝ ենթադրյալ թվով հազար մարդ։ Այս մասին գրում է թուրքական Aydinlik Gazetesi. « ... (Սյունիքում) ՌՄԿ ուժերի տեղակայումը փաստացի նշանակում է, որ տարածաշրջանը դուրս կգա Երեւանի վերահսկողությունից։ Այդ ուժերը հիմնականում կազմված կլինեն ԱՄՆ-ի եւ արեւմտյան երկրների բանակների պաշտոնաթող վարձկաններից»։ Ընդ որում՝ միջանցքից ստացված եկամուտների 40 տոկոսը «կփոխանցվի ամերիկյան օպերատոր ընկերությանը, մինչդեռ Հայաստանը ստիպված կլինի բավարարվել միայն 30 տոկոս մասնաբաժնով»։  Հունիսին Թուրքիա այցելած նիկլորի խոսքով՝ «միջանցքը չի կարող ամբողջությամբ անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ հարցը պետք է լուծվի փոխադարձ տարածքային ամբողջականության եւ հավասարոթյան սկզբունքների հիման վրա։ Իսկ ԱՄՆ-ի ներգրավումը նախագծում «չեզոքության» քողի տակ, սըտ ամենայնի, զրոյացրել է նիկլորի առարկությունները»։ Դժվար չէ նկատել, որ ինչ-որ չափով ամբողջ ենթադրյալ կառույցը, դրա իրականացման դեպքում, ինչ-որ չափով նման կլինի Կուբայի հարավ-արեւելքում տխրահռչակ Գուանտանամո բազայի անժամկետ մնալուն։

Առաջին անգամ տարածաշրջանում «անարգել հաղորդակցության» կոնցեպտը ընդհանուր առումով արձանագրվել է ընդամենը հինգ տարի առաջ՝ 2020ի նոյեմբերի 10-ի հայտարարության 9-րդ կետում, որը ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարները՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ 44-օրյա պատերազմի արդյունքում հայկական կողմի «ծրագրված պարտության» արդյունքներով։ Ըստ հավաստի վարկածներից մեկի՝ օգոստոսի 8 - ին Վաշինգտոնում ձեռնարկվող գործողության իմաստը 2020 ի հիշյալ հայտարարության դե ֆակտո վերանայումն է՝ առանց Ռուսաստանի եւ ԵՄ-ի մասնակցության որոշակի պայմանավորվածություններով, որոնք ենթադրում են ԱՄՆ-ի ներգրավումն Անդրկովկասի հարավում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման գործընթացում՝ տարածաշրջանում նրանց մշտական ներկայությամբ։

Բարաքի վերոնշյալ հայտարարությունից անմիջապես հետո Forbes ամսագիրը Թրամփի վարչակազմի «Զանգեզուրի» ձեռնարկումն անվանել է տարածաշրջանում իր ազդեցությունն ուժեղացնելու Ամերիկայի «կրեատիվ» փորձ: Ամսագրի տվյալներով՝ միջանցքից տարեկան պոտենցիալ եկամուտը կազմում է 50-100 մլրդ դոլար, եւ ավելին, ակնկալվում է՝ լոգիստիկայի ոլորտում ներդրումների շնորհիվ առեւտրի ծավալն արագ կաճի: Այս եւ նմանատիպ աստղաբաշխական գումարներն, իհարկե, իրականության հետ որեւէ աղերս չունեն։ Նախկինում փակ երթուղիների անցկացումը պետք է դիտարկել ոչ այնքան բեռնափոխադրումների օպտիմալացման առումով (Բաքու – Թբիլիսի – Կարս վաղուց կառուցված «այլընտրանքային» գիծըմեղմ ասած, ամբողջությամբ բեռնված չէ), որքան տարածաշրջանային դաշինքների վերակառուցման ավելի լայն համատեքստում։ Թրամփի «առաջին» վարչակազմի վճռորոշ դերերակատությամբ Իսրայելի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Մարոկկոյի եւ Սուդանի միջեւ կնքված «Աբրահամի համաձայնագիրը» սկիզբ դրեց Մերձավոր Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ նոր տնտեսական եւ լոգիստիկ կապերի ձեւավորմանը՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը (տես՝ 20250806 fondsk  - «Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել. «գազային եռանկյունին»՝ ԱՄՆ-ի հովանու ներքո՞, թե՞ ավելին - Քաթարի փողերով Կասպից ծովի ափերից գազը գնաց Սիրիա, հերթում Իսրայե՞լն է» հոդվածը - ԳՄ):

Այդ կապակցությամբ զարմանալի չէ, որ Իրանում տեղի ունեցածի վերաբերյալ բավականին կոշտ գնահատականներ են հնչում։ Այսպես, ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի վերջերս արած հայտարարության համաձայն՝ «Իրանի թշնամիները, հատկապես համաշխահային սիոնիզմը եւ ԱՄՆ-ը Զանգեզուրի միջանցքի նման նախագծեր են փնտրում՝ որպես ավելի մեծ աշխարհաքաղաքական նախագծերի քողարկում։ Գլխավոր նպատակը Դիմադրության առանցքի թուլացումն է, Կովկասի հետ Իրանի կապի խզումը եւ տարածաշրջանի հարավում Իրանի եւ Ռուսաստանի ցամաքային շրջափակման ստեղծումը»։  Ավելին. «այս նախագիծը ոչ միայն Ուկրաինային Կովկասով փոխարինելու ԱՄՆ ծրագրի մի մասն է՝ որպես Ռուսաստանի եւ Իրանի վրա ճնշման նոր ճակատ, այլեւ իրականացվում է ՆԱՏՕ-ի եւ մի շարք պանթուրքիստական շարժումների աջակցությամբ»: Իսկ ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ «Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող ցանկացած տրանսպորտային ուղի պետք է համապատասխանի տարածաշրջանի երկրների ազգային ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»: Ըստ այդմ՝ Թեհրանն «ուշադիր հետեւում է այդ հարցին, քանի որ այն շոշափում է երկրի ազգային շահերը»: Բաքուն գիտակցում է Իրանի կոշտ դիրքորոշումը, «ուստի ձգտում է խուսափել Թեհրանի հետ ուղիղ հակամարտությունից։ Այդ պատճառով նա փորձում է ներգրավել տարբեր միջազգային խաղացողների, այդ թվում՝ Իսրայելին, Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին, որպեսզի բարձրացնի խաղադրույքները եւ զսպի Իրանի հնարավոր քաղաքական եւ ռազմական միջամտությունն այդ հարցում», - ասել է Հոսեյն Սալար Սեյֆոդինը՝ Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետը։

Թվում է, թե Իսրայելի եւ ԱՄՆ-ի հունիսյան ագրեսիայից հետո Իրանը մտնում է ներքաղաքական տրանսֆորմացիաների բարդ շրջան։ Այսպես, տեղական մամուլը շատ է գրում նոր մասնագիտացված մարմնի մասին, որը արտաքին սպառնալիքներից պաշտպանությն հարցերով զբաղվող պաշտպանության խորհուրդ է, որի կազմում կընդգրկվեն իշխանության բոլոր հիմնական ճյուղերի ներկայացուցիչները։ Համապատասխան որոշումը կայացրել Է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, որի քարտուղար է դարձել մեջլիսի նախկին խոսնակ, իրանական քաղաքականության «ծանրաքաշներից» Ալի Լարիջանին: Հասկանալի է՝ երկրի հյուսիսային սահմաններին Պենտագոնի դե ֆակտո արտատարածքային բազայի հայտնվելու հեռանկարն իրանցիներին ստիպում է նկատելիորեն նյարդայնանալ, սակայն թե որքանով են նրանք պատրաստ գնալ ներկայիս ներքին անորոշության եւ տարածաշրջանային տուրբուլենտության պայմաններում, բաց հարց է։ Մի բան ակնհայտ է՝ ԱՄՆ-ի ակտիվացումը Հարավային Կովկասում հղի է առնվազն տհաճ անակնկալներով։

Թարգմանեց Գայանե Մանուկյանը։
Աղբյուրը՝ fondsk.ru