|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.74 |
| EUR | ⚊ | € 428.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.1189 |
| GBP | ⚊ | £ 495.86 |
| GEL | ⚊ | ₾ 137.74 |
Հակակոռուպցիոն դատարանում, նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, այսօր hրապարակեց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործի վճիտը:
Դատարանը Ռուբեն Վարդազարյանին մեղավոր ճանաչեց 2021թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 2 մասի 2 կերտով նախատեսված հանացանքի կատարման մեջ։
Ռ.Վարդազարյանի նկատմամբ նշանակվեց պատիժ ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով, որպես լրացուցիչ պատիժ՝ տեղական կամ պետական ինքնակառավարման մարմիններում պաշտոններից զբաղեցնելու իրավունքից զրկել 2 տարի ժամկետով։
Վարզազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց՝ չհեռացման մասին ստորագրությունը մնաց անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Ռուբեն Էդուարդի Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույան դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: