|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Դատարանի որոշումը սպասելի էր, քանի դեռ պատվերը կար, այսպես պիտի լիներ»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որն այսօր դատարանի որոշմամբ դատապարտվեց ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով։
Նա նշեց, որ պատրաստվում են Վերաքննիչ դատարանում բողոքարկել դատարանի որոշումը, սակայն վստահ է, որ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններն անփոփոխ են թողենելու Առաջին ատյանի դատարանի վճիռը։ Ռուբեն Վարդազարյանն իր նկատմամբ իրականացվող իրավական գործընթացը քաղաքական հետապնդում որակեց։
ԲԴԽ նախկին նախագահը պատմեց, որ իր հայտարարությունից հետո շուրջ երեք ամիս իրեն իշխանությունները տարբեր խողովակներով փոխանցել են, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում իր հետ աշխատել։
«Իմ պատասխանը միակն էր՝ ինձ վարչապետը չի ընտրել, բարձրագույն դատական խորհուրդն է ընտրել, վարչապետն իրավասու չէ իմ հրաժարականը պահանջել,«–հավելեց նա։