Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրավապահները ձերբակալել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թեկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանին։ ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, չհայտնելով նույնականացնող տվյալներ, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել էր․ «Երեկ Մոսկովյան փողոցից քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները՝ թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել են մի քաղաքացու, որին տեղափոխել են կենտրոնական բաժին, այնուհետև ներկայացրել նախաքննական մարմին»։
Այսօր, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում Դանիելյանի պաշտպան Ռոման Երիցյանը նշեց․
«Տերյան փողոցից դեպի Աբովյան փողոց երթևեկելու ընթացքում նրա դիմացն արգելափեկել է քաղաքացիական ավտոմեքենա ու, 20-ից ավելի դիմակավորված անձինք, ֆիզիկական բռնություն կիրառելով ձեռնաշղթաներ են հագցրել նրան ու նստեցրել իր իսկ մեքենայի նստատեղին և տեղափոխել բաժին: Իրադարձությունը տեղի է ունեցել մոտավոր 18:10-ի կողմերը, 21:00-ին՝ փաստաբանի ժամանելուց հետո, նրա մեքենան կնիքվել է: Ոստիկանությունն ու ՔԿ-ն հայտնել են, թե Աշոտը կասկածվում է թմրանյութեր պահելու, իրացնելու մեջ: Աշոտ Դանիելյանը Սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է, կյանքում նույնիսկ ծխախոտ օգտագործած չկա: Անձնական խուզարկության ընթացքում նրա մոտ թմրանյութի հետ առնչություն ունեցող որևէ իր չի հայտնաբերվել»: