|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այնպիսի առարկաներ են հանում, որոնք բոլորն էլ սկսվում են «հայ»-ով: Այս մասին այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության որոշմամբ բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի:
Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ կարծիք հայտենց, որ եթե այսպիսի նախագիծ մշակվեր ԽՍՀՄ-ի ժամանակ, կասեինք, որ Մոսկվան ճնշում է պետությունների ազգային արժեքները, բայց հիմա մենք ենք մեր գլխի տերը և մեր ձեռքով փակում ենք մի ճանապարհ, որն անհրաժեշտ է լիարժեք մասնագետ պատրաստելու գործում:
Բանախոսները նշեցին՝ այս նախագիծը չի բխում հայ ժողովրդի շահերից:
Yerkir.am-ը քննարկմանը մանրամասն կանդրադառնա ավելի ուշ: