|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Դամասկոսը մտադրություն չունի համագործակցել Եվրոպայի երկրների հետ անվտանգության ոլորտում և ահաբեկիչներին հակազդելու պայքարում, որոնք ԵՄ են փախչում Սիրիայից. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ արաբական հանրապետության նախագահ Բաշար Ասադի խոսքերին հղումով:
«Ներկայումս համագործակցություն չկա, և մենք դրան դեռևս պատրաստ չենք: Մենք հստակորեն հայտարարել ենք, որ մտադիր չենք անվտանգության ոլորտում օգնել որևէ երկրի, քանի դեռ նա Սիրիայի դեմ գործում Է ինչ-ինչ ուղղություններով՝ լինի տնտեսություն, անվտանգություն, թե՝ քաղաքականություն»,- մանրամասել Է Ասադը:
Հիշեցում
2011 թվականից ի վեր Սիրիայում շարունակվում Է զինված հակամարտությունը, որի կարգավորմանն ակտիվորեն միացել են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, որոնք համարվում են հաշտության երաշխավորներ: Մի քանի տարվա ընթացքում Սիրիայում հաջողվել Է գործնականում հաղթել ահաբեկիչներին, սկսել քաղաքական կարգավորումը, փախստականների վերադարձը, ինչպես նաև պատերազմից ավերված ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը: Ստեղծվել Է Սահմանադրական կոմիտե, որի կազմում է նաև ընդդիմությունը: Կոմիտեի առաջին նիստն գումարվել է հոկտեմբերի 30-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում: