Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Al-Jazeera հեռուստաալիքի կայքում հրապարակվել է հոդված Սիրիայից հայ փախստականների մասին, որոնք բնակություն են հաստատել Երեւանում Սիրիայում քաղաքացիական պատերազմի պատճառով, ընդ որում` ավելի քան 20 հազար սիրիահայ այնտեղ զբաղվել է ոսկերչությամբ:
Ըստ հոդվածագիր Դորիան Հեյգերի՝ ոսկերիչ Վահե Հովհաննիսյանը հեռացել է Սիրիայից քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ հենց նրա տան առջեւ ռումբ է պայթել։ «Այդ ժամանակ ես հասկացա, որ պետք է հեռանամ Սիրիայից»,- ասում է ոսկերիչը։
«Հալեպը հայերի համար ապաստան դարձավ այն բանից հետո, երբ նրանք փախան 1915թ. Ցեղասպանությունից հետո»,- գրում է պարբերականը։
IdeA-ում ֆոնդի կապերի գծով մենեջեր Արմեն Մինասյանի խոսքով` հայերը սեփական փորձով գիտեն, թե ինչ է նշանակում փախստական լինել:
Հոդվածում նշվում է, որ Հայաստանի կառավարությունը քաղաքացիություն և աշխատանքի իրավունք է տրամադրում հայկական արմատներ ունեցող փախստականներին։ Բայց, ոսկերչի խոսքով, ավելի ճիշտ կլիներ ընդունել ոչ միայն հայկական ծագում ունեցող փախստականներին։
«Ոսկերչությունը հայերի արհեստն է։ Մեր նախնիները պահպանել են այդ մշակույթը դեռ այն ժամանակներից, երբ փախել են Արեւմտյան Հայաստանից»,- ասում է նա։
Ըստ հոդվածի` հազարավոր սիրիահայեր այժմ աշխատում են որպես ոսկերիչ։ Հովհաննիսյանի ստուդիայի վերին հարկում է տեղավորվել Վրեժ Սրապյանը, որը Սիրիայից փախել է 2011թ.-ին։ Նրա պատրաստած մեկ զարդն արժե մոտ 700 դրամ (1.50 դոլար)։ «Ես վարձ եմ վճարում սենյակի, ստուդիայի համար եւ պետք է ապրուստի համար վաստակեմ»,- ասում է նա:
Պիեռ Ակկելյանը Հայկական ոսկերչական հիմնադրամի համահիմնադիրն է, ըստ նրա` ոսկերչությունը «հայկական ԴՆԹ-ի մի մասն է»։ «Դա մեր պատմության սկիզբն է։ Մենք անհիշելի ժամանակներից զբաղվել ենք ոսկերչությամբ եւ մետաղագործությամբ»,- ասում է ոսկերիչը: