Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի օգնել Եվրասիական միության երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության հարցում. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Ռուսաստանյան պատվաստանյութերը ապացուցել են իրենց հուսալիությունը, և ՌԴ իշխանությունները պատրաստ են աջակցել գործընկեր երկրներին դրանք իրենց երկրներում արտադրելու հարցում»,- հավելեց ՌԴ վարչապետը:
Միխայիլ Միշուստինը նաև խոսեց «Ճամփորդիր առանց COVID-19» հավելվածի մասին՝ նշելով, որ հավելվածն արդեն ավելի քան մեկ միլիոն օգտատեր է հավաքել։ Նա նշեց, որ այն թեթևացրել է սահմանային հսկողությունը ուղևորների նկատմամբ, այսինքն ՝ զգալիորեն օգնել է ոչ դյուրին պայմաններում անվտանգ ուղեւորափոխադրումներին։
«Համակարգին արդեն միացել են ԵԱՏՄ երկրները, քննարկվում Է ԱՊՀ մյուս երկրների և համագործակցության սահմաններից դուրս երկրների միացումը»,- ասաց Միշուստինը։
Սիրելի հայրենակիցներ, Սեփական հայրենիքում հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու, անդադար կորուստների այս ընթացքը կանխելու և ազգակործան իշխանություններին հեռացնելու միակ տարբերակը ազգային դիմադրություն ձևավորումն է։ Ստեղծված նոր իրավիճակում Դիմադրության մաս պետք է կազմենք բոլորս՝ ուսանողից մանկավարժ, գյուղացուց՝ մտավորական, բժշկից՝ արհեստավոր։ Դիմադրության մասնակիցը դառնալու համար՝ սկսած նոյեմբերի 22-ից, ամեն օր՝ ժամը 17:00-20:00 կարող եք այցելել ներքոնշյալ հասցեներում գործող մեր գրասենյակներ և միանալ համազգային դիմադրության շարժմանը՝ լրացնելով մեր պատրաստած ձևաթուղթը։ Մենք ձեզ կտեղեկացնենք Դիմադրության հետագա ծրագրերի մասին, կլսենք դրանց վերաբերյալ ձեր առաջարկները, միասին կքննարկենք անելիքները։ Սա մեկ ժամվա, մեկ օրվա, մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ, սա ջանք ուժերի համախմբում և համակարգված աշխատանք պահանջող պայքար է։ Մենք այս թեմայի վերաբերյալ արդեն նախաձեռնել ենք մի շարք քննարկումներ հասարակական-քաղաքական գործիչների, հայրենիքի ապագայով մտահոգ տարբեր անհատների և խմբերի հետ։ Առաջիկա օրերին կգործարկենք նաև Դիմադրության կայքը, որտեղ ցանկացողները կկարողանան առցանց տարբերակով միանալ Դիմադրության շարժմանը։