|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱՄՆ-ը նախկինի պես պատրաստվում է որքան հնարավոր է շուտ վերադարձնել ամերիկացի զինվորականներին Սիրիայից: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսին հղումով:
«ԱՄՆ առաքելության նպատակները չեն փոխվել. նախագահը հստակ հասկացնել տվեց, որ ցանկանում է, որ ԱՄՆ-ի ուժերը որքան հնարավոր է շուտ վերադառնան տուն: Մենք լի ենք ԻՊ-ին հաղթելու վճռականությամբ և դրա վերածնունդը կանխարգելող պայմանների ստեղծմամբ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին ավելի վաղ հայտնել էր ինքը` Թրամփը: