|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Սիրիայի իշխանությունները մտադիր են վերադարձնել բոլոր տարածքները, որոնք բռնագրավվել են թուրքական, ամերիկյան և այլ ուժեր: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Սիրիայի բանակի քաղաքական վարչության ղեկավար, գեներալ Հասան Ահմադ Հասանը:
«Նրանք, ովքեր կարծում են, որ Սիրիան մի թիզ հող կթողնի թուրքական, ամերիկյան կամ այլ ուժերի վերահսկողության տակ, թող մեկ անգամ էլ մտածեն»,- ասել է գեներալը:
Նա մանրամասնել է, որ Սիրիան կարող է վերադարձնել այդ տարածքները կա'մ խաղաղ կարգավորման միջոցով, կա'մ, քաղաքական մեթոդների տապալման դեպքում, ուժի գործադրման ճանապարհով: