|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սիրիայի կառավարական ուժերը, ՌԴ օդատիեզերական ուժերի աջակցությամբ, զենքի պահեստ են հայտնաբերել Հոմս նահանգում, գործողության ընթացքում նրանց հաջողվել է ոչնչացնել մի խումբ զինյալների. լրագրողներին հայտնել է Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչը:
Ընդգծվում է, որ ԻՊ զինյալներն օգտագործել են այս պահեստը Հոմսի և Դեյր էզ Զորի նահանգներում ահաբեկչական գործողությունների համար:
«Գործողության ընթացքում չորս գրոհային է սպանվել․ երբ մեծ տրամաչափի գնդացիրներից կրակ է բացվել երկու պիկապ տեսակի ավտոմեքենաների ուղղությամբ, որոնք հայտնաբերվել էին պահեստի տարածքում և, ըստ երեւույթին, կատարում էին պահպանության գործառույթ», - ասել է նա:
Պահեստում հայտնաբերվել է 36 միավոր ավտոմատ և թեթև գնդացիր, 7 խոշոր տրամաչափի գնդացիր, նռնականետ՝ 28 նռնակով, հակատանկային կայանք, 87 ական և ականանետ, մոտ 40 կիլոգրամ պայթուցիկ նյութեր և ավելի քան 22,000 զինամթերք՝ ներառյալ արտադրված ՆԱՏՕ-ի երկրների կողմից: Զինյալների պահեստում եղել է մոտ 45 կիլոգրամ դեղամիջոց, որոնց մի մասը բերվել էր դրսից: