|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայից փախած Սեդաթ Փեքերը, որը համարվում է թուրքական մաֆիայի պարագլուխը, Twitter-ի միկրոբլոգում գրել է, թե ուղևորվում է Սիրիա, այնտեղից՝ Կիպրոսի հունական հատված, Հունաստան և Հայաստան:
Հատկանշական է, որ Սեդաթ Փեքերն իր գրառման վերջում իրեն անվանել է «համաշխարհային խաղաղության դեսպան»։
«Ընկերնե՛ր, դուք ասում եք, որ Սեդաթ Փեքերն արել է այն, ինչ ընդդիմությունը չէր կարող անել 20 տարվա ընթացքում, բայց իմ ծառայությունը դեռ չի ավարտվել: Արտաքին քաղաքականությանը նպաստելու համար ես մեկնում եմ Սիրիա, այնտեղից` Կիպրոսի հունական հատված, Հունաստան և Հայաստան:
Համաշխարհային խաղաղության դեսպան Սեդաթ Փեքեր»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄԷ-ում գտնվող Փեքերը մայիսի սկզբից սկսել էր «Յութուբ»-ում տեսնայութեր հրապարակել՝ բացահայտելով թուրք պաշտոնյաների հանցագործությունները։