|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Դամասկոսը դեմ է, որ Արաբական պետությունների լիգան «իր ներկայիս տեսքով» միջնորդ լինի սիրիական ճգնաժaմի կարգավորման գործընթացում. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Հաշվի առնելով այն բացասական եւ կողմնակալ քաղաքականությունը, որ վարում է ԱՊԼ-ն, Սիրիան կտրականապես դեմ է դրա մասնակցությանը սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային ցանկացած ջանքի կամ ցանկացած ծրագրի»,- ասվում է Սիրիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Սիրիայի անդամակցությունը Արաբական պետությունների լիգային սառեցվել է 2011 թվականի նոյեմբերին: Անցյալ շաբաթ արաբական պետությունների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ որոշվել է ԱՊԼ-ում տեղ հատկացնել սիրիական ընդդիմության ազգային կոալիցիային, «երբ այն կձեւավորի գործադիր իշխանության մարմիններ»: Այդ որոշմանը դեմ են արտահայտվել Իրաքը, Լիբանանը եւ Ալժիրը:
Դամասկոսի կարծիքով` ԱՊԼ-ն դարձել է «նավթով եւ գազով հարուստ Սաուդյան Արաբիայի եւ Կատարի քաղաքականության պատանդը»: Սիրիան պնդում է, որ այդ երկրները ֆինանսավորում են իր տարածքում գործող գրոհայիններին, նաեւ ձգտում են հասնել օտարերկրյա ռազմական միջամտության: