|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Լոնդոնից Սիրիա փախած երեք դպրոցականներից երկուսն ամուսնացել են տեղի զինյալների հետ: lenta.ru-ից տեղեկանում ենք, որ Bethnal Green Academy-ի աշակերտուհիները Սիրիա էին փախել դեռ 2014-ի դեկտեմբերին:
Աղջիկների հարազատների խոսքով` նրանք ամուսնացել են իսլամական ավանդույթներով: Նրանցից մեկին հաջողվել է հարազատների հետ զրուցել հեռախոսով, իսկ մյուսը սոցկայքերի միջոցով է կապ հաստատել ընտանիքի անդամների հետ:
Ընտրություն կատարելու համար աղջիկներին ներկայացրել են մի քանի տղամարդկանց, որոնց միջից էլ վերջիններս ընտրել են իրենց փեսացուներին: Նշվում է նաև, որ տղաներն ավելի, քան 10 տարով մեծ են աղջիկներից: