|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը հակահամաճարակային դիմակներ է ձեռք բերել, որոնք կբաժանվեն պատգամավորներին ու խորհրդարանի աշխատակիցներին. «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:
«ՀՀ Ազգային Ժողովի հարգելի պատգամավորներ, աշխատակիցներ, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից ձեռք է բերվել որոշակի քանակությամբ հակահամաճարակային դիմակներ, որոնք առաջիկա աշխատանքային օրերին անվճար տրամադրվելու է ձեզ անցակետերում: Խրախուսվում է նաև անձնական պաշտպանիչ դիմակներով աշխատանքի ներկայանալը:
Խնդրում եմ ՀՀ Ազգային ժողովի շենքերի տարածքում գտնվելու ողջ ժամանակաընթացքում կրել դիմակները:
ՀՀ Ազգային Ժողովի հարգելի այցելուներ խնդրում եմ մուտք գործեք Ազգային Ժողովի շենք միայն ձեր հետ ունենալով և կրելով պաշտպանիչ դիմակներ:
Պատասխանատու մոտեցում ցուցաբերենք ստեղծված իրավիճակին»,- գրել է Գալստյանը: