Միասին կարող ենք
կարևոր
856 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-29 12:43
Հասարակություն

Վեհափառը Մանուկների օրհնության օրվա առթիվ երեխաներին խաչեր է բաժանել

Վեհափառը Մանուկների օրհնության օրվա առթիվ երեխաներին խաչեր է բաժանել

Ծաղկազարդի տոնի առթիվ Գարեգին Երկրորդը մանուկների օհնության արարողություն կատարեց Էջմիածնի Մայր Տաճարում հավաքված Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր զավակների համար։ Հայոց կաթողիկոսը աղոթք բարձրացրեց մանուկների համար։

«Թող Աստված խաղ ու անվրդով պահի մեր Երկիրը և իր օրհնությունը և շնորհները հղի  մեր ազգի կյանքից ներս, իր օրհնության ներքո, աճ ու հասակ պարգևի  մեր մանուկներին, որպեսզի նրանք հասակ առնեն ծնողած և Աստծո խնամքի ներքո, դառնան ազգի և հայրենիքի արժանավոր զավակներ և իրականացնեն բոլոր բարի իղձերը մեր ժողովրդի, ինչպես նաև իրենց ծնաղաց։ Թող Աստված  իր Աջի հովանու ներքո պահի պահպանի մեր բոլոր զավակներին այսօր և հավիտյան, Ամեն»,- օրհնեց Գարեգին երկրորդը:

Ներկա մանուկները Ամենայն Հայոց ձեռամբ ստացան օրհնված Խաչեր։

Հավատովոր ժողովրդին բաժանվեց Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու դալար ճյուղեր։