|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կառավարության այսօրվա նիստը Հովիկ Աբրահամյանը սկսեց հայտարարությամբ: Նա նշեց, որ կառավարությունն ամբողջությամբ արդեն ձևավորվել է, ինչի համար շնորհավորեց կառավարության անդամներին` մաղթելով նրանց բեղմնավոր աշխատանք, ապա անդրադարձավ կառավարության ծրագրին:
Հիշեցնելով, որ, ըստ Սահմանադրության, նոր կառավարությունը 20 օրում պետք է ներկայացնի իր ծրագիրը, վարչապետը հույս հայտնեց, որ այն պետք է լինի իրատեսական, և փոփոխությունները չպետք է լինեն ինքնանպատակ:
Նա ասաց, որ տեղյակ է նոր կառավարության ծրագրի կազմման աշխատանքներին, քանի որ Արմեն Գևորգյանը պարբերաբար զեկուցում է այդ աշխատանքների ընթացքի մասին, և շեշտեց, որ կառավարության յուրաքանչյուր անդամ պատասխանատու է ծրագրի կատարման և արդյունքների համար:
«Կառավարության այն անդամը, որը չի լինի պատասխանատու, նրա հետ մեր ճանապարհները կբաժանվեն, որքան էլ մենք իրար հետ երկար ճանապարհ անցած լինենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: