|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է իր սկզբնատառերը փորագրել այն խաչերի շղթաների վրա, որոնք կստանան Ուկրաինա ներխուժման մասնակիցները և զորամասերի հրամանատարները, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Կարծում եմ, որ մեր ընկերները պատիվ կունենան ստանալ հավատքի այս խորհրդանիշները, որոնք օծվել են Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի կողմից Սուրբ Ծննդյան գիշերը տոնական պատարագի ժամանակ», - մեջբերում է Պեսկովը Ռուսաստանի ղեկավարին:
Պատրիարք Կիրիլը Պուտինի խնդրանքով և նրա ներկայությամբ անցկացրել է Ռուսաստանի Դաշնության զինվորականների համար խաչերի և սրբապատկերների օծման արարողությունը։