Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» պատգամավոր Սարգիս Խանդանյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ «Իմ քայլը» չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին։ «Ընտրություններին մասնակցել կամ չմասնակցելը քաղաքական նպատակահարմարությունով է որոշվում։ «Քաղպայմանագիրը» ձեռնպահ մնաց այս փուլում ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց, մինչեւ որ իր տեղական կառույցները կձեւավորի»:
Փաստորեն, ուզում եք միանգամից ամբողջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ` առանց աշխատանք թափելու։ «Հիմա համապետական մակարդակով կառավարությունն ուզում է հայրենիքը զարգացնել, աճացնել, եւ պարտադիր չէ տեղական ինքնակառավարման մարմիններում սեփական ներկայացուցիչներ ունենալ»:
Դա՞ էր պատճառը, որ Արարատի Նորաշեն համայնքում ձեր մարզպետը մի օր առավոտյան արթնացավ ու չընդունեց ընտրության արդյունքները եւ աշխատանքից ազատեց ընտրված գյուղապետին։ «Չեմ տիրապետում ինֆորմացիային. դիմեք մարզպետին»:
Ի դեպ, ՍԴ-ն նաեւ ընդունեց, որ պառլամենտը լուծարելուն, նոր ընտրություններ կազմակերպելուն առնչվող հոկտեմբերի 2-ի որոշումն ապօրինի էր։ «Բացարձա՛կ. ամեն բան խիստ օրինական էր»: Իսկ դատարանների փակո՞ւմը։ «Դարձյալ` ո՛չ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։