Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ «Սասուն» ջոկատի հրամանատար, 2008-2011թթ. քաղբանտարկյալ, Համաժողովրդական շարժման առանցքային և սիրված դեմքերից մեկը՝ Սասուն Միքայելյանը, անցյալ տարեվերջին լրագրողների տված խոստման համաձայն՝ հանդես է եկել հրապարակմամբ, որում գնահատում է առաջիկա նախագահական ընտրությունների շեմին ստեղծված քաղաքական վիճակը և դրա պատճառները:
2008 թվականին համաժողովրդական շարժմանը միացած և, Ազատության հրապարակի հարթակում իր հայտնվելով, շարժմանը մեծ լիցք հաղորդած Միքայելյանը «մարտի դաշտից փախուստ է» համարում Հայ ազգային կոնգրեսի վերջին շրջանում վարած քաղաքականությունը և թեկնածու չառաջադրելը նախագահական ընտրություններում:
Հայ ազգային կոնգրեսի վերջին մեկ տարվա քաղաքականությունը Միքայելյանը գնահատում է, որպես «անհեռատես քաղաքական սիրախաղեր», «համաժողովրդական պայքարի հստակ նախանշված ուղուց շեղում», «անհասկանալի ինտրիգների մեջ մտնել», որի արդյունքում իրականություն դարձավ այն, ինչին իշխանությունները չորս տարի շարունակ չէին կարողանում հասնել՝ ամենատարբեր բիրտ մեթոդներ կիրառելով. խոսքը Համաժողովրդական շարժման փոշիացման մասին է:
Սասուն Միքայելյանը համոզիչ չի համարում Լևոն Տեր-Պետրոսյանի պատճառաբանությունը, թե ինքը տարիքի պատճառով չի առաջադրվում նախագահի թեկնածու: Միքայելյանը հարցեր է բարձրացնում: «Ի՞նչ պատահեց, ի՞նչը փոխվեց այս ընթացքում, որ այսպես միանգամից բոլորը հոգնեցին պայքարից»: